close
Եղանակը Երևանում
21 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հլս 2019
USD1476.48
GBP1596.79
EUR1535.52
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բուխարեստ-2019․ մրցումային 2-րդ օրը պայքարի դուրս կգա հայ 4 ըմբիշ

Սպորտ

9 Ապրիլի 2019, 09:43
 Բուխարեստ-2019․ մրցումային 2-րդ օրը պայքարի դուրս կգա հայ 4 ըմբիշ

Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնությանն այսօր պայքարի մեջ կմտնեն 61, 74, 86 , 92 և 125 կգ քաշային ըմբիշները։

61 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արսեն Հարությունյանը պայքարը կսկսի որակավորման փուլից, որտեղ նրա մրցակիցը Ուկրանիան ներկայացնող Վոլոդիմիր Բուրուկովն է։

74 կգ քաշային կարգում Վարուժան Կաջոյանը նույնպես պայքարը կսկսի որaկավորման փուլից՝ գոտեմարտելով վրացի Ավթանդիլ Կենտչաձեի հետ։

86 կգ քաշային կարգում Հովհաննես Մխիթարյանի մրցակիցը որակավորման փուլում հույն Գեորգիոս Սավուլիդիսն է։

125 կգ քաշային կարգում Անդրանիկ Գալստյանը 1/8 եզրափակիչում ուժերը կչափի լատվիացի Դմիտրիս Միհալովսի հետ։

 Մրցումային  առաջին օրվա արդյունքում այսօր բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն են ստացել նաև 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը և 70 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica