close
Եղանակը Երևանում
24 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հնս 2019
USD1477.53
GBP1604.41
EUR1539.47
RUB17.57
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բրիտանական հեղինակավոր Diplomat ամսագիրը դեսպան Արման Կիրակոսյանի մասին հոդված է հրապարակել

Հարցազրույց

6 Ապրիլի 2019, 10:59
 Բրիտանական հեղինակավոր Diplomat ամսագիրը դեսպան Արման Կիրակոսյանի մասին հոդված է հրապարակել

Բրիտանական հեղինակավոր Diplomat ամսագիրը հոդված է հրապարակել Արման Կիրակոսյանի մասին՝ որպես ՄԹ-ում ՀՀ նորանշանակ դեսպանի. տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

Հոդվածում ներկայացվում է Արման Կիրակոսյանի՝ որպես նորանկախ Հայաստանի արտաքին քաղաքականության և դիվանագիտական ծառայության հիմնադիրներից մեկի, Հունաստանում, ԱՄՆ-ում, Ավստրիայում և Վիեննայում տեղակայված միջազգային կառույցներում ՀՀ դեսպանի, ինչպես նաև ՀՀ ԱԳ փոխնախարարի պաշտոնում անցած դիվանագիտական ճանապարհը, իր գիտական աշխատանքը, Հայկական հարցին և հայ-բրիտանական հարաբերություններին վերաբերող նրա գրքերն ու աշխատությունները: Ներկայացվում է նաև ՀՀ հարաբերությունները հարևան երկրների հետ, տարածաշրջանային խնդիրները և դրանց լուծման վերաբերյալ ՀՀ մոտեցումները:

Հոդվածում արծարծվում են ՀՀ-ՄԹ երկկողմ հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը և դրանց զարգացման և ընդլայնման ուղղությամբ դեսպանի ընդհանուր տեսլականը:

Հոդվածում նշվում է, որ Բրիտանական կառավարությունը շարունակում է ակտիվ ծրագրեր իրականացնել Հայաստանում, և այժմ երկու երկրները փորձում են ուղիներ գտնել փոխգործակցությունն առավել խորացնելու ու զարգացնելու համար: «Մենք պետք է հնարավորինն անենք, որպեսզի Հայաստանն ավելի տեսանելի դարձնենք Մեծ Բրիտանիայի և բրիտանական հասարակության համար: Պետք է ներկայացնենք մեր պատմությունը՝ հատկապես հաշվի առնելով անցած տարի Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն ու նոր կառավարության կողմից տարբեր բնագավառներում իրականացվող բարեփոխումներն ու կոռուպցիայի դեմ պայքարը», – մեջբերվում են դեսպան Արման Կիրակոսյանի խոսքերը:

Տեղեկանք. 1947թ.-ին հիմնադրված հեղինակավոր Diplomat ամսագիրը տարածվում է Լոնդոնում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև կառավարական և խորհրդարանական լայն շրջանակներում:


ԱԺ նիստը` ուղիղ
24 Հունիսի 2019, 10:02 HES_VIDEOԱԺ նիստը` ուղիղ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica