close
Եղանակը Երևանում
25 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Մայ 2019
USD1480.03
GBP1609.35
EUR1537.15
RUB17.44
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախի ՄԻՊ-ի միջամտությամբ դիմումատուին տրամադրվել է անձնագիր

Արցախ

5 Ապրիլի 2019, 15:40
 Արցախի ՄԻՊ-ի միջամտությամբ դիմումատուին տրամադրվել է անձնագիր

ԱՀ Մարտակերտի շրջանի Մարտակերտ քաղաքի բնակիչը Պաշտպանին հասցեագրած դիմումով հայտնել է, որ նախկինում ինքը հաշվառված է եղել Երևան քաղաքում, ունեցել է ԽՍՀՄ անձնագիր, որը կորցրել է: 2015թ.-ից իր ընտանիքի հետ բնակվում է Արցախի Հանրապետությունում և ժամանակավորապես հաշվառված է Մարտակերտ քաղաքում: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ՄԻՊ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

Դիմումատուն նշել է, որ անձնագիր ստանալու նպատակով դիմել է համապատասխան անձնագրային ծառայություն, որտեղ իրեն տեղեկացրել են, որ անձնագիր ստանալու համար ինքը պետք է ներկայացնի անձը հաստատող որևէ փաստաթուղթ: Անձը հաստատող արխիվային փաստաթղթեր ձեռք բերելու համար անձը դիմել է նաև Երևան քաղաքի իր նախկին հաշվառման վայրի ՔԿԱԳ մարմին, սակայն իրեն որևէ փաստաթուղթ չեն տրամադրել, նշելով, որ դրա համար անհրաժեշտ է Մարտակերտի շրջանային անձնագրային ծառայության գրավոր հարցումը: Մարտակերտի շրջանային անձնագրային ծառայությունն իր հերթին համապատասխան հարցումն ուղարկելու նպատակով պահանջել է ներկայացնել անձը հաստատող որևէ փաստաթուղթ:

Պաշտպանի կողմից անձին քանիցս տրամադրվել է համապատասխան խորհրդատվություն, որի արդյունքում ԱՀ ու ՀՀ անձնագրային և վիզաների վարչությունների հետ Պաշտպանի աշխատակազմի համագործակցության շնորհիվ խնդիրը դրական լուծում է ստացել, և դիմումատուին տրամադրվել է անձնագիր: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica