close
Եղանակը Երևանում
23 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հլս 2019
USD1476.18
GBP1593.70
EUR1534.18
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կանադայում կինը կարողացել է կուգուարի երախից դուրս քաշել իր 7-ամյա տղային

Խճանկար

4 Ապրիլի 2019, 17:15
 Կանադայում կինը կարողացել է կուգուարի երախից դուրս քաշել իր 7-ամյա տղային

Կանադայում կինը կարողացել է երեխայի վրա հարձակված կուգուարի` կատվառյուծի երախից դուրս քաշել 7-ամյա որդուն։ Տղան խաղալիս է եղեկ բակում, երբ կենդանին հարձակվել է նրա վրա: Այս մասին  հաղորդում է ABCNews-ը։

Չելսի Լոքհարթը` տղայի մայրը, պատմում է, որ լսել է երեխայի ճիչը, մտածել, որ ինչ-որ մեկի հետ վիճում է, բայց, բակ վազելով, տեսել է, որ նրա վրա կուգուար է հարձակվել։ Գիշատիչը ճանկել էր երեխայի ձեռքը։ Չելսին «թռել» է կուգուարի վրա և փորձել բացել նրա երախը` երեխայի ձեռքն ազատելու համար։

«Չգիտեմ` ինձ որտեղից այդքան ուժ, երևի մայրական բնազդ էր: Ինձ հաջողվեց ազատել տղայիս ձեռքը, որից հետո գիշատիչը փախավ»,-լրատվամիջոցի հետ զրույցում ասել է տղայի մայրը:

Նշվում է, որ Չելսիի որդին գլխին` վերք, պարանոցին ու ձեռքին ճանկռվածքներ է ստացել ։

Որոշ ժամանակ անց բրիտանական Կոլումբիայի բնության պահպանության ծառայության ներկայացուցիչները հայտարարել են, որ 2 կուգուար են գտել Չելսիի տնից ոչ հեռու։

 A neighbor snapped a photo of one of the two cougars that were euthanized in Lake Cowichan, Vancouver Island, after an attack.

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica