close
Եղանակը Երևանում
23 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Ապր 2019
USD1481.98
GBP1626.09
EUR1542.18
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Անելիքի բացակայության պատճառով քաղաքականության նպատակ կարող է դառնալ կոռուպցիան․ Աղասի Ենոքյան

Բլոգեր

4 Ապրիլի 2019, 10:15
 Անելիքի բացակայության պատճառով քաղաքականության նպատակ կարող է դառնալ կոռուպցիան․ Աղասի Ենոքյան

Նիկոլ Փաշինյանի թիմում սկսվում են ինտրիգներ, քանի որ ոչ թիմը, ոչ ղեկավարը չգիտեն ինչ քաղաքական կուրս է անհրաժեշտ վարել, իսկ անելիքի բացակայության պատճառով քաղաքականության նպատակ կարող է դառնալ կոռուպցիան։ Այս մասին ֆեյսբուքայն իր էջում գրել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը․

«Մամուլն ու ֆեյսբուքը ասում են, որ Նիկոլ Փաշինյանի թիմում սկսում են ինտրիգներն ու դրանց հաջորդող քաոսը։ Առանց «կեղծ լուրերի» էլ, նայելով ձերբակալությունների ու պաշտոնանկությունների ցանկին, կարելի նման հետեւությունն անել։

Այս իրավիճակը սպասելի էր, քանի որ ոչ թիմը, ոչ էլ ղեկավարը չգիտեն ինչ քաղաքական կուրս է անհրաժեշտ վարել եւ նույնիսկ հպարտանում են, որ «իզմերի» չեն հետեւելու։ Մնացած պրոբլեմները՝ ընտրովի արդարադատությունը, կառուցվածքների բացակայությունը, ֆեյք ընդդիմությունը, մարտնչող անկոմպետենտությունը, եւ այլն, զուտ սրա հետեւանքներ են։

Երբ անցնի վերտալյոտով ֆռֆռալու եւ զոնտիկ պահող ունենալու գյոռմամիշական էյֆորիան, ռեժիմը կանգնելու է խնդիրը ձեւակերպելու պրոբլեմի առաջ։ Վտանգն այն է, որ անելիքի բացակայության պատճառով, քաղաքականության նպատակ կարող է դառնալ կոռուպցիան, որն այժմ «ձեռի հետի», օժանդակ նպատակի կարգավիճակում է։

Այս դեպքում անգամ դիկտատուրային անցնելը չի փրկի, քանի որ երբեք կոռուպցիան չի կարող լինել իշխանության հիմնական նպատակը։ Անգամ Պուտինը, Նազարբաեւն ու Լուկաշենկոն իրենց դիկտատուրան ու կոռուպցիան ինքնանպատակ չեն անում»,- ասված է նրա գրառման մեջ։

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica