close
Եղանակը Երևանում
18 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ալիևը Պուտինին է ներկայացրել Փաշինյանի հետ հանդիպման գնահատականները

Արցախ

2 Ապրիլի 2019, 17:46
 Ալիևը Պուտինին է ներկայացրել Փաշինյանի հետ հանդիպման գնահատականները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել: Այդ մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:

Նշվում է, որ Ալիևը  Պուտինին ներկայացրել է Վիեննայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման գնահատականները:

Պուտինն ընդգծել  է Բաքվի ու Երևանի միջև բանակցային  գործընթացն ակտիվացնելու կարևորությունը:  Նա նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է ապագայում ևս  աջակցություն ցուցաբերել  ԼՂ հակամարտության խաղաղ լուծման ուղիների որոնմանը, մասնավորապես` ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով:

Քննարկվել են նաև երկկողմ օրակարգի հարցեր:

Հավելենք, որ երեկ կայացել էր Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը, որի ընթացքում էլ քննարկվել էր ԼՂ հակամարտության թեման:

 

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica