close
Եղանակը Երևանում
9 Ապրիլի 2020
+10°
+12°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Ապր 2020
USD1496.58
GBP1612.23
EUR1539.43
RUB16.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վարչապետն անձամբ երաշխավորեց, որ որևէ մեկի վրա չեն դրվի օպերայի թատրոնի տնօրենի պարտականությունները. Հարություն Արզումանյան

Մշակույթ

1 Ապրիլի 2019, 12:02
 Վարչապետն անձամբ երաշխավորեց, որ որևէ մեկի վրա չեն դրվի օպերայի թատրոնի տնօրենի պարտականությունները. Հարություն Արզումանյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքն անձամբ է երաշխավորում է, որ որևէ մեկի վրա չեն դրվի թատրոնի տնօրենի պարտականությունները. լրագրողների հետ զրույցում  ասաց օպերայի թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանը, որը մասնակցում է ի պաշտպանություն Կոնստանտին Օրբելյանի` կառավարության շենքի առջև անցկացվող բողոքի ակցիային:

Անդրադառնալով քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իրենց հանդիպմանը` նա նշեց, որ  այս պահին հանդիպումով բավարարված են: «Որոշվեց, որ այս պահից օպերային թատրոնի փոխտնօրենը կկատարի տնօրենի պարտականությունները: Դրսից մարդ չի բերվի՝ չնայած Նազենի Ղարիբյանի հրամանագրին: Մենք այսօր կստանանք այն օրենքի բոլոր խնդիրներն ու կետերը, որոնք կային, և որոնք նախարարությունը ներկայացրել է վարչապետին: Մենք գրավոր կպատասխանենք, ինչից հետո կրկին հանդիպում ենք ունենալու` արդեն մեր հակափաստարկներով»,- նշեց Արզումանյանը:

Հարցին, թե ի՞նչ կարգավիճակով է շարունակելու աշխատել Կոնստանտին Օրբելյանը, Արզումանյան պատասխանեց, որ նա թատրոնի գեղարվեստական ղեկավարն է: «Նույն թիմով  շարունակելու ենք աշխատել` որպես գեղարվեստական ղեկավարի հետ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, թե որն է այս պահին աշխատակիցների խնդիրը, ապա Արզումանյանն ընդգծեց` փաստարկներին շտապ պատասխանելը, որպեսզի գործեն օրենքի տառին համապատասխան:

Ավելի վաղ աշխատակիցները սպառնում էին գործադուլ սկսել, եթե կառավարությունը ականջալուր չլինի, սակայն դեռ բավարարված են: «Այն, ինչ ասել էր Ղարիբյանը՝ նոր տնօրեն է բերում, այս պահին չի լինելու: Մենք հրավիրել ենք թե՛ Նազենի Ղարիբյանին, թե՛ վարչապետին «Կախարդական սրինգը» ներկայացումը դիտելու:  Վարչապետն ասաց, որ կփորձի գալ, բայց չխոստացավ»,- մանրամասնեց դիրիժորը` հավելելով, որմշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը ներկա չէր հանդիպմանը:

Հիշեցնենք, որ կառավարության գլխավոր մասնաշենքի առջև առավոտից հավաքվել են օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները։ Նրանք բողոքում են Կոնստանտին Օրբելյանին օպերային թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու որոշման դեմ և մտադիր են նամակ փոխանցել կառավարությանը՝ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի հրաժարականի պահանջով։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica