close
Եղանակը Երևանում
23 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Ապր 2019
USD1481.98
GBP1626.09
EUR1542.18
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վարչապետն ընդհանուր կարծիք է հայտնել, ես որևէ ուսանողի առաջ դուռ չեմ փակել. Արամ Սիմոնյան

Հասարակություն

26 Մարտի 2019, 15:52
 Վարչապետն ընդհանուր կարծիք է հայտնել, ես որևէ ուսանողի առաջ դուռ չեմ փակել. Արամ Սիմոնյան

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը չցանկացավ մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե ուսանողի առջև ուռ փակած ռեկտորը նոր Հայաստանում անելիք չունի: Ըստ նրա՝ վարչապետն արտահայտել է ընդհանուր կարծիք, որն անձնավորված չի եղել:

«Ես վարչապետի հարցադրումը, ավելի ճիշտ՝ հայտարարությունը, չեմ քննարկում: Վարչապետն արտահայտել է ընդհանուր կարծիք, ոչ անձնավորված: Ես չեմ կարող մեկնաբանել»,- ԳԱԱ տարեկան ժողովից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Սիմոնյանը:

Դիտարկմանը` խոսակցությունները Ձեր շուրջ են պտտվում, ԵՊՀ ռեկտորը պատասխանեց, որ իր շուրջ միշտ էլ խոսակցություններ պտտվել են: «13 տարի ռեկտոր եմ, 13 տարի իմ շուրջ խոսակցություններ են պտտվում: Ես ամեն խոսակցություն չեմ կարող մեկնաբանել: Ես որևէ ուսանողի առաջ դուռ չեմ փակել»,- շեշտեց Սիմոնյանը:

Դիտարկմանը, որ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, թե նրա պաշտոնավարման մեջ լրջագույն խնդիրներ է տեսնում, Արամ Սիմոնյանն արձագանքեց. «Ես չգիտեմ, թե պարոն Հարությունյանն ինչ նկատի ունի, ինչ լրջագույն խնդիրներ են, դա ինչ սպառնալիք է, ես չեմ կարող ասել: Արդեն քրեական գործ կա, քննությունն ընթանում է, եթե դա համարում է ոչ լրջագույն, իսկ դրանից հետո հաջորդ լրջագույնն ի՞նչ է, նրանից հարցրեք»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica