close
Եղանակը Երևանում
23 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հլս 2019
USD1476.18
GBP1593.70
EUR1534.18
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքական ինքնաթիռները մեկ օրում 47 անգամ խախտել են Հունաստանի օդային տարածքը

Տարածաշրջան

26 Մարտի 2019, 14:16
 Թուրքական ինքնաթիռները մեկ օրում 47 անգամ խախտել են Հունաստանի օդային տարածքը

Հունաստանի և Թուրքիայի միջև երեկ սկսված` օդային սահմանների խախտման լարվածությունն ավելի է խորանում: Հունաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի տարածած հայտարարության համաձայն` Թուրքիայի 8 ռազմական ինքնաթիռներ երեկ` Հունաստանի Անկախության օրը, 47 անգամ խախտել է երկրի օդային սահմանները: Հայտարարության մեջ նշվում է, որ 2009 թվականից  ի վեր օդային սահմանախախտումները առաջին անգամ են այդպես շատացել:

Նշենք, որ երեկ նույն միջոցառման առիթով Ագաթոնիսի կղզի այցելած Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին ուղեկցող ուղղաթիռները հետապնդման են ենթարկվել թուրքական կործանիչների կողմից:

Ի դեպ, թուրքական համապատասխան մարմինները հերքում են Հունաստանի մեղադրանքները. հաղորդում է diken.com.tr կայքը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica