close
Եղանակը Երևանում
23 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Ապր 2019
USD1481.98
GBP1626.09
EUR1542.18
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կառավարությունը լավ կանի` մարդկանց կյանքի բարելավմամբ քաղաքացու օրը տոն դարձնի. Մարուքյան

Քաղաքական

26 Մարտի 2019, 13:19
 Կառավարությունը լավ կանի` մարդկանց կյանքի բարելավմամբ քաղաքացու օրը տոն դարձնի. Մարուքյան

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ եթե իշխանությունը որոշել է, որ քաղաքացու օր պետք է նշվի, ուրեմն կնշվի, քանի որ նրանք 88 պատգամավոր ունեն։

«Այդ օրենքի հետ կապված թեժ քննարկումների չեմ մասնակցի՝ ավելորդ էներգիայի կորուստ եմ համարում։ Մենք սրան չենք նայում որպես էական, ֆունդամենտալ հարց, որին պետք է հատուկ ուշադրություն դարձնել՝ «կողմ»-ի և «դեմ»-ի հետ կապված: Մենք հատուկ կռիվ չենք տալու, որ այդպիսի օր չլինի, բայց հատուկ կռիվ չենք տալու նաև հակառակի համար։ Մենք կռիվ ենք տալիս, որ մարդկանց կյանքը լավանա, երկրում այնպիսի բարեփոխումներ լինեն, որոնց արդյունքում նոր աշխատատեղեր կստեղծվեն: Կռիվ ենք տալիս, որ երկրում այնպիսի բարեփոխումներ լինեն, որ մարդկանց սոցիալական վիճակն ավելի պաշտպանված լինի, բարեփոխումներ լինեն,  տնտեսական մրցակցությունը դրվի այն մակարդակի վրա, որ ապրանքներն էժանանան, այնպիսի բարեփոխումներ լինեն, որ բանակը հենված լինի հզոր տնտեսության վրա»,- ասաց Մարուքյանը` ավելացնելով, որ խորհրդարանը որևէ մեծ ռեֆորմ չի քննարկել, թեև հեղափոխությունից հետո պետք է լինեին այդպիսիք:

Պատգամավորըը թեև պնդում է, որ իրենք խմբակցությունում այս հարցի հետ կապված քննարկում չեն ունեցել, դիրքորոշում չունեն, միևնույն է, կարծում է, որ կառավարությունը լավ կաներ` մարդկանց կյանքի բարելավմամբ քաղաքացու օրը տոն դարձներ։ «Եթե ձեր աշխատավարձը 200-ից դառնա 400 հազար, հաստատ ամեն օրը քաղաքացու օր կլիներ։ Հետևաբար` պետք կենտրոնանալ նման բաների վրա, այսինքն՝ չկենտրոնանալ այնպիսի հանգամանքների վրա, որոնք մարդու կյանքում բան չեն փոխելու: Կառավարությունն օրենքին կից պետք է նաև հավելյալ դրույթներ բերի, թե ինչպես պետք է նշել Քաղաքացու օրը»,- ընդգծեց նա:

«Ի վերջո, տոնն ո՞ւմ համար է՝ հեղափոխականների՞, թե նաև ընդդիմադիրների» հարցին Մարուքյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ երկրում տեղի ունեցած փոփոխությունների մեջ ՀՀ բոլոր քաղաքացիները ներդրում ունեն։ Եթե տոն հռչակվի, ապա բոլորի համար կլինի տոն, և մենք չենք կարող մեր քաղաքացիներին մեկ ու մեջ անել»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica