close
Եղանակը Երևանում
24 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հլս 2019
USD1476.13
GBP1592.26
EUR1532.17
RUB17.54
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե զբաղված լինենք 90-ականների հարցերով` երկիրը հետ կտանենք, ոչ թե` առաջ. Մարուքյան

Քաղաքական

26 Մարտի 2019, 13:05
 Եթե զբաղված լինենք 90-ականների հարցերով` երկիրը հետ կտանենք, ոչ թե` առաջ. Մարուքյան

Հարցադրումը պետք է լինի, թե ինչո՞ւ ենք 1998-ից սկսում: Գուցե պետք է ավելի հետ գնալ ու հասնել, օրինակ, 1991 թիվը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբայկցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի նամակի հիման վրա 1998 թ. նախագահական ընտրությունների մասով ՀՔԾ-ում նախապատրաստվող նյութերին:

«Երբ այն ժամանակ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին Պառավաքարում ծեծել են, այդ մասով քրեական գործ հարուցելու կարիք կա՞, թե՞ ոչ: Նախկին գործերով պետք է թողնել` իրավապահները զբաղվեն, ու  այդ նախկին գործերի թեմաները չպետք է քաղաքական օրակարգը զբաղեցնեն»,- ասաց պատգամավորը:

Խոսելով Շիրխանյանի նամակի բովանդակության մասին, որում հղում է արված Վազգեն Սարգսյանին, նա նշեց, որ իր գործընկեր Արամ Սարգսյանն այդ մասով արդեն իսկ հարցազրույց է տվել, և  կարևոր է լսել նրան:

Հարցին` շահարկվո՞ւմ է Վազգեն Սարգսյանի անունը, Մարուքյանը պատասխանեց. «Ոչ թե շահարկվում է, այլ կոռեկտ չեմ համարում հղում  անել զոհված մարդուն: Բայց եթե հայտարարություն կա, ապա թող դրանով ՀՔԾ-ն զբաղվի, ամբողջ քաղաքական համակարգը հո չի՞ կարող դրանով զբաղեցվել: Մենք ուրիշ անելիք չունե՞նք: Իրավապահները թող զբաղվեն հարցով ու պատասխանատվության ենթարկեն մեղավորներին»:

ԼՀԿ խմբակցության ղեկավարն ընդգծեց` նույն գործընթացը պետք է լինի նաև Հոկտեմբերի 27-ի մասով, նաև հստակեցրեց` դրանք պետք է լինեն իրավական, ոչ թե քաղաքական գործընթացներ:

«Քաղաքական գործընթացները տնտեսության զարգացմանն ու երկիրն առաջ մղելուն պետք է միտված լինեն: Եթե զբաղված լինենք 90-ակնների հարցերով` երկիրը հետկ տանենք, ոչ թե` առաջ»,- ասաց Մարուքյանն` ամփոփելով, որ Հոկտեմբերի 27-ը պարզ չէ կազմակերպիչների մասով, և դեռ երկար տարիներ քննարկումներ կունենանք:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica