close
Եղանակը Երևանում
23 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Ապր 2019
USD1481.98
GBP1626.09
EUR1542.18
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ես մարտի 21-22-ը չեմ եղել Մոսկվայում. Զոհրաբ Մնացականյանը՝ իր «գաղտնի» այցի մասին

Քաղաքական

26 Մարտի 2019, 12:30
 Ես մարտի 21-22-ը չեմ եղել Մոսկվայում. Զոհրաբ Մնացականյանը՝ իր «գաղտնի» այցի մասին

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Yerkir.am-ի և «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում անդրադարձել է մամուլի հրապարակումներին, թե իբր մարտի 21-22-ը գաղտնի այց է կատարել Մոսկվա:

«Ես մարտի 21-22-ը չեմ եղել Մոսկվայում, ես մարտի 22-ին, այո, բացակայել եմ քաղաքից: Արտաքին գործերի նախարարն ունի գործառույթներ իրականացնելու իրավունք, բայց որևէ գաղտնապահության բան այստեղ չկա: Ենթադրել, որ կառավարության անդամը կարող է ինչ-որ սխալ  բաներ անել, աբսուրդ է: Ես ունեմ գործառույթներ` խորհրդակցելու, տանելու աշխատանքներ, նախապատրաստելու, և այդ գործառույթների իրականացումը լինում է և՛ հեռախոսով, և՛ Երևանում, և՛ անհրաժեշտության դեպքում երկրից բացակայելու միջոցով, որպեսզի կարողանանք լավագույնս պատրաստել այն գործը, որի համար այս շաբաթ աշխատում էինք: Ես իմ գործառույթն եմ իրականացնում, մնացած բոլոր բաները, բոլոր կոնսպիրացիոն թեորիաներն ուղղակի ժամանակի վատնում են նրանց համար, ովքեր դրանով զբաղվում են»,-ընդգծեց նախարարը:

Հիշեցնենք, որ «168 ժամը» գրել էր, թե Զոհրաբ Մնացականյանը մարտի 21-22-ն ընկած ժամանակահատվածում «գաղտնի» այց է կատարել Մոսկվա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica