close
Եղանակը Երևանում
7 Դեկտեմբերի 2019
-1°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Օտարերկրյա պետության ղեկավարը իրավունք չունի այդ կերպ տնօրինելու ուրիշի տարածքները. Լիբանանի նախագահ

Աշխարհ

26 Մարտի 2019, 12:36
 Օտարերկրյա պետության ղեկավարը իրավունք չունի այդ կերպ  տնօրինելու ուրիշի տարածքները. Լիբանանի նախագահ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Գոլանի բարձունքները Իսրայելի մաս ճանաչելու մասին որոշումը հակասում է միջազգային իրավունքին: Այդ մասին հայտարարել է Լիբանանի նախագահ Միշել Աունը ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպման ժամանակ. հայտնում է РИА Новости-ն:

«Բնականաբար, դա շոշափում է Լիբանանի Հանրապետության շահերը: Մենք կարծում ենք, որ  օտարերկրյա պետության ղեկավարը իրավունք չունի այդ կերպ  տնօրինելու ուրիշի տարածքները: Բացի այդ` դա հղի է սոցիալական լարվածության սրմամբ, էլ չենք խոսում այն մասին, որ նման քայլերը հակասում են միջազգային իրավունքին  և ՄԱԿ-ի ԱԽ որոշումներին»,- ասել է Աունը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica