close
Եղանակը Երևանում
23 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հլս 2019
USD1476.18
GBP1593.70
EUR1534.18
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քննարկման համար ամենահարմար հարթակը ԱԺ ամբիոնն է, այլ ոչ թե ֆեյսբուքյան հրապարակումները. ԲՀԿ-ական պատգամավորի պատասխանը` «Իմ քայլը» խմբակցությանը

Հասարակություն

26 Մարտի 2019, 12:06
 Քննարկման համար ամենահարմար հարթակը ԱԺ ամբիոնն է, այլ ոչ թե ֆեյսբուքյան հրապարակումները. ԲՀԿ-ական պատգամավորի պատասխանը` «Իմ քայլը» խմբակցությանը

Այսօր ԱԺ հերթական նիստումկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների հեղինակած «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ձայների` 39 կողմ, 68 դեմ, 3 ձեռնպահ հարաբերակցությամբ մերժվեց:

Հիմնական զեկույցով հանդես եկավ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Նա  նշեց, որ, գործող օրենսգրքի համաձայն, թույլատրվում է ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքել համատեղությամբ աշխատողի հետ: «Այդ նորմի իրավակարգավորման պայմաններում իրավիճակ եղավ, երբ գիտամանկավարժական գործունեություն իրականացնող դասախոսներն ընտրվում էին քաղաքական պաշտոններում, օրինակ՝ պատգամավորները, և նրանք բուհերի հետ ունեին անժամկետ պայմանագիր: Բուհերը, նրանց քաղաքական պաշտոնում ընտրվելու հանգամանքը հիմք ընդունելով, անժամկետ պայմանագրերը, առանց դասախոսի համաձայնության, դարձնում էին ժամկետային, որպեսզի ամեն տարի բուհի ղեկավարին խնդրես, աղաչես, որ քեզ հետ ևս մեկ տարի պայմանագիր կնքի, այսինքն` աշխատողի պոչը դնում էին գործատուի ոտքի տակ»,- պարզաբանեց նա:

Պատգամավորի խոսքով` իրենք նախագծում գրել են «ընտրովի քաղաքական պաշտոն», բայց իրենց նպատակն ի սկզբանե վերաբերել է միայն պատգամավորին: «Բայց քանի որ մտածեցինք, որ կարող  է այստեղ կարծիք ստեղծվի, թե մենք մեր դարդերն ենք հոգում, դրա համար գրեցինք, որ ընտրովի քաղաքական պաշտոնին վերաբերի նորմը: Ինչո՞ւ պատգամավորին, որովհետև պատգամավորն աշխատում է չնորմավորված աշխատաժամանակով»,- ասաց նա` հավելելով, որ եթե անգամ ԱԺ-ն հակված է դեմ քվեարկել նախագծին, թող խնդիրը քննարկման առարկա դարձնի:

Ըստ Պետրոսյանի` տպավորություն է ստեղծվում, որ կառավարությունը նախագծի վերաբերյալ բացասական եզրակացություն է տալիս, ԱԺ-ն ստիպած է հետևել կառավարությանը: «Հիմա ի՞նչ, խորհրդարանական վերահսկողությո՞ւն է  իրականացվում կառավարության նկատմամբ, թե՞ հակառակը` կառավարությունն է կառավարական վերահսկողություն իրականացնում խորհրդարանի նկատմամբ: Այս տպավորությունը ցրելու համար ԱԺ-ն հավանություն պետք է տա գոնե հարցը քննարկելուն»,- առաջարկեց պատգամավորը:

«Իմ քայլը» խմբակցության անդամ Հերիքնազ Տիգրանյանը ներկայացրեց այն հիմքերը, որոնց պատճառով խմբակցությունը դեմ է քվեարկել նախագծին: «Եթե Ձեր մասնագիտական հակաճառությունն էդքան հիմնավոր էր, ես իմ էջում հրապարակային բանավեճի առաջարկ էի արել՝ խնդրելով, որ որևէ մեկը գա, հակափաստարկներ ներկայացնի, բա ինչո՞ւ ոչ մեկը չընդունեց: Գնացե՛ք, Եվրոպական դատարանի վճիռները կարդացե՛ք, նոր այդքան շռայլաբար օգտագործեք մեր նկատմամբ»,- նշեց նա:

Ի պատասխան` Պետրոսյանը նշեց, որ քննարկման համար ամենահարմար հարթակը ԱԺ ամբիոնն է, այլ ոչ թե ֆեյսբուքյան հրապարակումները: «Մենք չպետք է հետևենք Ձեր ֆեյսբուքյան հրապարակումներին»,- նշեց նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica