close
Եղանակը Երևանում
26 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Ապր 2019
USD1481.57
GBP1620.02
EUR1536.23
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱԺ նախագահի «հատուկ առաքելությունը» Գերմանիայում չհաջողեց․ «Հրապարակ»

Հասարակություն

26 Մարտի 2019, 10:04
 ԱԺ նախագահի «հատուկ առաքելությունը» Գերմանիայում չհաջողեց․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Չնայած թիմակիցների պնդմանը, թե Արարատ Միրզոյանի այցը Գերմանիա շատ «ուժեղ» էր, սակայն ՌԴ այցի հանգույն, որի ժամանակ Միրզոյանին այդպես էլ չընդունեց սենատի սփիքեր Վոլոդինը, այս անգամ ևս «հաջողության պատմություն» չի արձանագրվել:

Բանն այն է, որ Արարատ Միրզոյանը Գերմանիա էր մեկնում «հատուկ առաքելությամբ»` Բունդեստագի բարձունքից հայտարարելու, որ Գերմանիան ապրիլի սկզբներին կվավերացնի Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, և ձեռքբերումը նաև իր այցին պետք է վերագրել, սակայն այցից մի քանի օր առաջ հայկական մամուլը գրեց վավերացման մասին, և Միրզոյանին մնաց փաստի պոստֆակտում արձանագրումը:

Ի դեպ, գերմանահայ համայնքի ներկայացուցիչներից մեկը մեզ հետ զրույցում ասաց․ «Միրզոյանը Բունդեստագում ելույթ չունեցավ, Բեռլինում էլ տպավորություն էր, թե միջանցքում է ելույթ ունենում, ելույթի ժամանակ էլ հայկական պատվիրակության ներկայացուցիչներն ավելի շատ էին, քան գերմանացի»:

«Ի դեպ, Արարատ Միրզոյանը գործուղման էր մեկնել 5 օրով, ինչը բավականին տպավորիչ ժամանակ է գործուղման համար, և հենց այն օրերին, երբ նույն ԱԺ-ում մաքրուհիների խղճուկ աշխատավարձերն էին կրճատվում»,- ասաց «Իմ քայլի» աղբյուրը: Միրզոյանի այցը մեկ այլ «հմայք» էլ է ունեցել՝ ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահը պատվիրակության կազմում չի ընդգրկվել։ «Դա Արարատ Միրզոյանի «հատուկ» վերաբերմունքն է Արման Եղոյանի նկատմամբ, որը «համարձակվեց» հանձնաժողովի նախագահ դառնալ Արարատի թեկնածու Անուշ Բեղլոյանի փոխարեն»:

Մանրամասները`թերթի այսօրվա համարում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica