close
Եղանակը Երևանում
26 Փետրվարի 2020
-5°
+5°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Փտր 2020
USD1478.33
GBP1621.40
EUR1517.46
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սաուդյան Արաբիան դատապարտում է Թրամփի որոշումը

Աշխարհ

26 Մարտի 2019, 11:02
 Սաուդյան Արաբիան դատապարտում է  Թրամփի որոշումը

Սաուդյան Արաբիան դատապարտել է ԱՄՆ  վարչակազմի` Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու մասին որոշումը: Այդ մասին հայտնում է Haqqin.az-ը` սաուդյան կառավարական գործակալությանը հղումով:

«Սաուդյան Արաբիան լիովին մերժում է և դատապարտում ԱՄՆ վարաչակազմի` օկուպացված սիրիական Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու մասին հայտարարությունը: ԱՄՆ-ի գործողությունները  ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի ակնհայտ խախտում են: Սպիտակ տան հայտարարությունը բացասկան ազդեցություն կթողնի Մերձավոր Արևելքում խաղաղ գործընթացի, տարածաշրջանում անվտանգության ու կայունության վրա»,- ասվում է տեքստում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ  նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 25-ին պաշտոնապես ճանաչել է Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների նկատմամբ, ինչի մասին հայտարարվել էր Բինյամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ։ Նույն օրը Թրամփն այդ մասին որոշում  էր ստորագրել։

 

 

Ներկայացվել է ՈՉ-Ի լոգոն
25 Փետրվարի 2020, 22:52 Ներկայացվել է ՈՉ-Ի լոգոն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica