close
Եղանակը Երևանում
15 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գոլանի բարձունքների կարգավիճակը չի փոխվել. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը`Թրամփի որոշման մասին

Աշխարհ

26 Մարտի 2019, 10:38
 Գոլանի բարձունքների կարգավիճակը չի փոխվել. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը`Թրամփի որոշման մասին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը շատ հստակ նշում է, որ «Գոլանի բարձունքների կարգավիճակը չի փոխվել»: Այս մասին տեղեկացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիքը երկուշաբթի` այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես ճանաչեց Գոլանի բարձունքները որպես Իսրայելի տարածք. հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:

«Գոլանի բարձունքների վերաբերյալ ՄԱԿ-ի քաղաքականությունը արտացոլված է Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերում, և այդ քաղաքականությունը չի փոխվել»,- շեշտել է Դյուժարիքը` հավելելով. «Իսրայելը Սիրիայից զավթել է ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքը 1967 թվականին` Միջին Արևելքի պատերազմի ժամանակ»:

1981 թվականին 15 անդամ երկրների կողմից  ընդունվեց ՄԱԿ-ի Անվտագության խորհրդի բանաձև, ըստ որի` Իսրայելի`օկուպացված Գոլանի բարձունքներում իր օրենքները, իրավազորությունը և կառավարումը պարտադրելու որոշումն անվավեր է և իրավական ուժ չունի: Բանաձևը նաև պահանջել է, որ Իսրայելը վերացնի իր որոշումը:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու մասին փաստաթուղթը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica