close
Եղանակը Երևանում
25 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Ապր 2019
USD1481.56
GBP1626.56
EUR1542.00
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայկ Մարությանը վերջնագիր ներկայացրեց «Սանիթեք»-ին

Քաղաքական

25 Մարտի 2019, 19:52
 Հայկ Մարությանը վերջնագիր ներկայացրեց «Սանիթեք»-ին

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, մինչ օրակարգային հարցերին անցնելը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել մայրաքաղաքի բնակիչներին՝ համապետական շաբաթօրյակին ակտիվ մասնակցության համար:

Անդրադառնալով մայրաքաղաքում աղբահանության կազմակերպմանը՝ քաղաքապետ Մարությանն իր դժգոհությունն է հայտնել «Սանիթեք» ընկերության աշխատանքից և ընդգծել, որ քաղաքային իշխանություններն այլևս չեն հանդուրժելու նման որակի աշխատանք: 

«Կա՛մ սանմաքրումն իրականացնում եք պատշաճ որակով, կա՛մ գործընթացը քաղաքը վերցնում է իր վրա: Այդ հարցը պետք է որոշվի, այլևս այսպես հնարավոր չէ: Եվ, եթե դուք պահում եք գործընթացը ձեզ, ուրեմն լինելու է շատ ուժեղ հսկողություն, և տույժեր ու տուգանքներ: Մենք ինչ-որ ժամանակահատված աշխատեցինք, քաղաքային իշխանություններն արեցին ամեն ինչ, որպեսզի «Սանիթեք» ընկերությունը մի քիչ ուշքի գա: Ընկերությունը կամ վերցնում է պատասխանատվությունը և պատշաճ կազմակերպում է աշխատանքները, կամ տալիս է քաղաքային իշխանություններին, որպեսզի քաղաքը մաքուր լինի: Երևանցիներն այլևս չեն հանդուրժելու կեղտոտ փողոցներ», - ընդգծել է քաղաքապետը:  

Մայրաքաղաքում շարունակվում է անձրևատարների մաքրումը: «Սանիթեք» և «Վեոլիա Ջուր» ընկերություններին հանձնարարվել է աշխատանքներն իրականացնել համակարգված, որպեսզի աղբի կուտակումներ փողոցներում չլինեն:

«Անձրևների սեզոնը սկսվելու է, և ես չեմ ուզում, որ փողոցները լցված լինեն ջրով: Եթե, իհարկե, այնքան հորդ անձրև չլինի, որ համակարգը ի վիճակի չլինի ջուրը տանել: Դա օբյեկտիվ պատճառ է, բայց սուբյեկտիվ պատճառները պետք է բացառենք»,- նշել է քաղաքապետը: 

Կարևորելով շինհրապարակների պատշաճ կազմակերպումը՝ քաղաքապետ Մարությանը հանձնարարել է ստուգայցեր իրականացնել բոլոր շինհրապարակներում և քայլեր ձեռնարկել դրանց կարգի բերելու ու անվտանգության կանոնների պահպանման համար:

Հասարակական տրանսպորտի վարորդների՝ կանոնները չպահպանելու, ղեկին ծխելու և հեռախոսով խոսելու այազանգերի առնչությամբ հանձնարարվել է ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ուժեղացնել հսկողությունը:

«Ես շատ հարգանքով եմ վերաբերվում հասարակական տրանսպորտի բոլոր վարորդներին, բացի այն մարդկանցից, ովքեր իրենց թույլ են տալիս մեքենան վարելու ընթացքում ծխել, խոսել հեռախոսով կամ վատ կերպով վերաբերվել քաղաքացիներին»,- նշել է քաղաքապետը:

«Շտապբուժօգնություն» ընկերությանը հանձնարարվել է խստիվ պահպանել կանչերի դեպքում մեքենաների լուսային և ձայնային ազդանշանները միացրած լինելու պահանջը։ Այս կերպ երթևեկության այլ մասնակիցների համար առավել հեշտ է լինում նկատել և  զիջել մեքենաներին: 

«Երբ լսում եք ազդանշանը, խնդրում եմ ուշադիր եղեք և ճանապարհ տվեք: Սա շատ կարևոր է: Մարդիկ շտապում են մեր քաղաքացիներից մեկի կյանքը փրկելու»,- նշել է Հայկ Մարությանը:  

Խոսելով գնումների մրցութային գործընթացի մասին՝ Հայկ Մարությանն ընդգծել է, որ քաղաքապետարանը հետևողական է լինելու մրցույթում շահած բոլոր ընկերությունների կատարած աշխատանքի որակի հարցում:

«Մենք պահանջելու ենք ամեն կետը, որը պայմանագրում նշված է: Հին պրակտիկան չի լինելու: Ստուգելու ենք որակը, եթե չհամապատասխանեց, ուրեմն դուք դուրս եք մնալու գործընթացից, և, բնականաբար, տույժեր ու տուգանքներ են լինելու: Նախ, մենք անորակ արտադրանք չենք կարող տալ մեր քաղաքացիներին, երկրորդ՝ քաղաքապետարանին այլևս չի ստացվելու խաբել կամ այլ ճանապարհներով գնալ, որ աչք փակվի»,- ընդգծել է քաղաքապետը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica