close
Եղանակը Երևանում
24 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հլս 2019
USD1476.13
GBP1592.26
EUR1532.17
RUB17.54
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայտնի են միջխորհրդարանական հանձնաժողովների և բարեկամական խմբերի կազմերը

Քաղաքական

25 Մարտի 2019, 17:59
 Հայտնի են միջխորհրդարանական հանձնաժողովների և բարեկամական խմբերի կազմերը

Այսօր կայացած Ազգային ժողովի խորհրդի նիստում որոշվեցին միջխորհրդարանական 4 հանձնաժողովների և բարեկամական խմբերի կազմերը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանը:

Հայաստանի և Արցախի հանրապետությունների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովը ղեկավարելու է Արարատ Միրզոյանը, Բելառուսի Հանրապետության ԱԺ և ՀՀ ԱԺ միջխորհրդարանական հանձնաժողովը՝ Վահե Էնֆիաջյանը, Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովը՝ Ալեն Սիմոնյանը, իսկ ՀՀ ԱԺ և Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահը կլինեմ ես:

«Ուրախ եմ հայտնել նաև, որ ղեկավարելու եմ նաև Հայաստան-Հունաստան բարեկամական խումբը»,-նշել է նա:

ԱԺ-ի կայքէջից տեղեկացանք, որ ձևավորվել են 4 միջխորհրդարանական հանձնաժողով և 59 բարեկամական խումբ:

 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica