close
Եղանակը Երևանում
24 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հլս 2019
USD1476.13
GBP1592.26
EUR1532.17
RUB17.54
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սամվել Ալեքսանյանը, ավելի թափանցիկ գործելու նկատառումներից ելնելով, բիզնեսը սեգմենտավորել է. նախարար

Հասարակություն

25 Մարտի 2019, 16:11
 Սամվել Ալեքսանյանը, ավելի թափանցիկ գործելու նկատառումներից ելնելով, բիզնեսը սեգմենտավորել է. նախարար

Սամվել Ալեքսանյանը, ավելի թափանցիկ գործելու նկատառումներից ելնելով, նաև ոլորտային քննարկումների ժամանակ իրենց բիզնեսը սեգմենտավորել է. կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը` անդրադառնալով այն հարցին, որ Սամվել Ալեքսանյանին պատկանող բիզնեսները 2018-ին ավելի շատ հարկ են վճարել: «Այսինքն` եթե մեկ տնտեսվարող սուբյեկտով տարբեր գործունեության ոլորտներում իրականացնում են գործունեությունը, հիմա բիզնեսը տարանջատում են` ըստ ոլորտների, որի արդյունքում էլ ավելի թափացիկ են գործում և ավելի շատ հարկ վճարում»,- ասաց նա:

Հավելենք, որ ՊԵԿ-ն ավելի վաղ հրապարակել էր 2018 թվականին 1000 խոշոր հարկատուների ցուցանկը, ըստ որի` հայտնի գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Հոլդինգը» 2018 թվականին կտրուկ նվազեցրել է իր հարկային մուտքերը. եթե 2017 թվականին վճարել էր 21,5 մլրդ դրամի հարկ և զբաղեցրել 4-րդ հորիզոնականը, ապա 2018-ին ընդամենը 16,2 մլրդ դրամի հարկ է վճարել (6-րդ հորիզոնական): Տարբերությունը կազմել է 5,3 մլրդ դրամ:

Անդրադարձ կատարվեց նաև բանանի գնի աճին: Լրագրողների հարցին, թե ինչով է պայմանավորված հեղափոխությունից հետո գնանկում ապրած բանանի կրկին թանկացումը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը մանրամասնեց. «Սեզոնայնությամբ է պայմանավորված, և ամռանն է նկատվում բանանի ամենացածր գինը: Այսինքն` եթե ներկա պահին շուկայում կա որոշակի գների բարձրացում, դա չի նշանակում, որ մենաշնորհային իրավիճակ է խորանում: Ընդհակառակը` շուկան շարունակում է ազատականացվել, ուղղակի միջազգային գների տատանումներն ազդում են նաև Հայաստանի շուկայի վրա»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica