close
Եղանակը Երևանում
25 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Ապր 2019
USD1481.57
GBP1620.02
EUR1536.23
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ուսանողների վրա դռներ փակած ռեկտորները նոր Հայաստանում անելիք չունեն. Փաշինյան

Քաղաքական

25 Մարտի 2019, 15:25
 Ուսանողների վրա դռներ փակած ռեկտորները նոր Հայաստանում անելիք չունեն. Փաշինյան

Կրթական ամբողջ համակարգը պետք է ապաքաղաքականացվի՝ սկսած բուհականից մինչև դպրոցական:  Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այն ռեկտորները, որոնք բարձրագույն կրթական համակարգը դարձրել են կուսակցական բջիջներ, այն ռեկտորները, որոնք ուսանողի վրա դռներ են փակել, նման ռեկտորները նոր Հայաստանում անելիք չունեն: Սա իմ շատ հստակ դիրքորոշումն է, և մենք չպետք է վախենանք այդ դիրքորոշումն ասել: Թող դռները ճանկռեն, իրանց սեղաններն ու բազկաթոռները ճանկռեն, բայց իրանք նոր Հայաստանում անելիք չունեն: Թող գնան և իրենց համար այլ աշխատանք, այլ անելիք և այլ առաքելություն գտնեն: Չի կարող ՀՀ-ում ուսանողի վրա դուռ փակած կամ կրթական պրոցեսը կուսակցականացրած ռեկտորը և ղեկավարությունը շարունակի աշխատել: Չի կարող այդպիսի բան լինել: Հեղափոխությունը սկսվել է այս պահանջով և ավարտվելու է այս պահանջով: Չկա տարբերակ: Այո, սա քաղաքական որոշում է, և այդ քաղաքական որոշումը մի շաբաթ այս կողմ, մի շաբաթ այն կողմ կիրագործվի: Որևէ մեկը հանկարծ չմտածի, թե մենք կմոռանանք ինչի համար ենք հավաքվել։ Հույս չունենան...»,- շեշտեց Փաշինյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica