close
Եղանակը Երևանում
24 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հլս 2019
USD1476.13
GBP1592.26
EUR1532.17
RUB17.54
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մարինա Խաչատրյանը հաղորդում է ներկայացրել ԱԱԾ

Իրավունք

25 Մարտի 2019, 15:40
 Մարինա Խաչատրյանը հաղորդում է ներկայացրել ԱԱԾ

«Ծնող լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ 2010 թվականից Հայաստանում արգանդի պարանոցի քաղցկեղի դեպքերը զգալիորեն աճել են:

«2010 թվականից առաջ եղած տվյալների համեմատ՝ թվերն ավելացել են մոտ 30 տոկոսով: Արգանդի պարանոցի քաղցկեղի ձախողված սքրինինգային ծրագրի պատճառով հարյուրավոր կանանց առողջության է վնաս հասցվել: Հարց` ո՞ւր են գնացել և ինչի՞ վրա են ծախսվել այս նպատակով առանձնացված ֆինանսական միջոցները», -հարց բարձրացրեց նա:

Նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանն էլ իր հերթին կասկած հայտնեց` ինչո՞ւ և ինչպե՞ս են ոչնչացնում «Գարդասիլ» պատվաստանյութի սրվակները: «Ուզում եմ հիշեցնել, զգուշացնել, տեղեկացնել պապիլոմա վիրուս ունեցող քաղաքացիներին` «Գարդասիլ 4»-ով մի՛ պատվաստեք, որովհետև դա կարող է հանգեցնել արգանդի պարանոցի քաղցկեղի զարգացման»,- նշեց նա:

Ի դեպ, Մարինա Խաչատրյանը մարտի 22-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ԱԱԾ՝ մատնանշելով այն մտահոգությունները, որոնք առնչվում են «Գարդասիլ 4» պատվաստանյութին:

 «Գարդասիլ» պատվաստանյութի կիրառումը, իր չուսումնասիրված բոլոր կողմերով, ուղղակիորեն առնչվում է ազգային անվտանգության խնդրին, քանի որ պատվաստանյութը կիրառվում է հիմնականում վերարտադրողական տարիքի կանանց շրջանում: Իսկ որոշ տվյալների համաձայն`պատվաստանյութի կիրառումը հանգեցնում է անպտղության»,- նշեց Խաչատրյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica