close
Եղանակը Երևանում
25 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Ապր 2019
USD1481.57
GBP1620.02
EUR1536.23
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պետք է հասկանալ՝ տարբե՞ր պատմություններ են, թե՞ նույն պատմության տարբեր հատվածներ. Փաշինյանը` հայ եկեղեցու պատմության մասին

Քաղաքական

25 Մարտի 2019, 15:07
 Պետք է հասկանալ՝ տարբե՞ր պատմություններ են, թե՞ նույն պատմության տարբեր հատվածներ. Փաշինյանը` հայ եկեղեցու պատմության մասին

Կառավարության արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված էր Հայաստանի Հանրապետության կառավարության` 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Սույն որոշման նախագծի ընդունման արդյունքում կապահովվի հանրակրթական համակարգում ինժեներական լաբորատորիաների բնականոն գործունեությունը:

Ըստ այդմ՝ որոշվեց  2019 թվականի պետական բյուջեով «Դպրոցներում STEM կրթության և ռոբոտատեխնիկայի զարգացման իրականացում» ծրագրով «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ին առանց մրցույթի, որպես դրամաշնորհ, հատկացնել 352,226.5 հազար դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով): 

Տեղեկանք-հիմնավորման մեջ ասվում է, որ ներկայումս հանրապետության կրթական համակարգում գործում է «Արմաթ» ինժեներական 260 լաբորատորիա` 304 խմբակավարով, ինչպես նաև ծրագրի բնականոն ընթացքն ապահովելու համար ներգրավված են 13 մարզային (տարածքային) համակարգողներ:

Լաբորատորիաների հիմնադրումն իրականացվել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) ջանքերով և մասնավոր ներդրողների, միջազգային, հասարակական և բարեգործական կազմակերպությունների, ԱՏՁՄ անդամ հանդիսացող կազմակերպությունների միջոցներով:

ԱՏՁՄ ջանքերի արդյունքում 2012-2018թթ.-ին ընդհանուր ներդրումների գումարը ոչ պետական հատվածի կողմից կազմել է շուրջ 880000.0 դրամ, որից 580000.0 դրամը՝ անհրաժեշտ սարքավորումների ու գույքի ձեռք բերման, նրանց սպասարկման, խմբակավարների վերապատրաստման և մոնիտորինգի համար, շուրջ 175000.0 դրամի  ներդրումներ՝ համակարգչային ծրագրավորման, ռոբոտաշինության (այդ թվում` անօդաչու թռչող սարքերի), մրցույթների ու ցուցահանդեսների, ամառային տեխնոլոգիական ու ինովացիոն ճամբարների կազմակերպման համար, շուրջ 125000.0 դրամի ներդրումներ՝ մեթոդաբանության մշակման և կատարելագործման, համապատասխան ուսուցողական նյութերի պատրաստման և էլեկտրոնային կայքի ստեղծման և սպասարկման համար:

Ընտրված` «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագիրն անցել է միջազգային փորձագետների քննությունը և 2016 թ.-ի Բրազիլիայում կայացած ՏՏ համաշխարհային կոնգրեսի նիստում արժանացել մրցանակի՝ որպես «Կայուն զարգացման կրթական լավագույն գործիք»: Սկսած 2014-ից` լաբորատորիաների խմբակավարների վարձատրության միջոցները հատկացվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներից:

2016թ. մարտի 25-ին «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ԻԱՄ-ի և ՀՀ կառավարության միջև ստորագրվել է Հուշագիր, որով կողմերը ծրագրել են համագործակցել «Կրթական համակարգում նախնական ինժեներական կրթության ներդրում» ծրագրի շրջանակներում ինժեներական լաբորատորիաների ներդրման նպատակով:

Հուշագրով ամրագրվել է, որ իրականացվող ծրագիրը լուրջ մրցակցային առավելություն է տալիս Հայաստանին միջազգային շուկայում և կարող է լինել 2019 թվականին Երևանում անցկացվելիք ՏՏ համաշխարհային կոնգրեսին (WCIT) Հայաստանի Հանրապետությունը որպես տեխնոլոգիական երկիր ներկայացնելու` առանցքային թեմաներից մեկը:

 2019 թվականի ընթացքում նախատեսվում է ավելացնել խմբակների քանակը ևս 162-ով:

«Որոշում է կայացվել մեկ տարով դրամաշնորհ հատկացնել կազմակերպությանը, որպեսզի ապահովվի բնականոն աշխատանքը, սակայն հետագայում ռոբոտատեխնիկայի լաբորատորիաների ներդրման, այս ծրագրի զարգացման ուղղությամբ կատարվելու են աշխատանքներ, որ ծրագիրն ավելի արդյունավետ դառնա, և կարողանանք ավելի շատ խաղացողներ ներգրավել, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Այս պահին այն գումարը, որը հատկացնում ենք, թույլ է տալիս ծրագիրը շարունակել և մինչև տարեվերջ ավելացնել այդ լաբորատորիաները դպրոցներում. թիվը մոտավորապես կհասնի 350-ի: Այս պահին գործում է 260 լաբորատորիա և 304 խմբակավար»,- ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց. «Այս պահին մեր ունեցած լաբորատորիաների գործունեությունը կապահովենք, ըստ անհրաժեշտության` նաև նոր լաբորատորիաների ներդրումը, բայց ինչպես մնացած ոլորտներում, այս ոլորտում նույնպես մենաշնորհային քաղաքականություն չենք վարում: Իհարկե, գործընկեր կազմակերպության հետ մեր համագործակցությունը կշարունակենք բնականոն հունով, բայց կառավարությունը բաց է նաև այլ առաջարկների համար: Եվ նոր առաջարկների ֆինանսական և գործունեության տրամաբանությունը մի փոքր այլ կլինի»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ կառավարության նիստում հայտնի դարձավ, որ  «Արմաթ» լաբորատորիաների շուրջ 260 խմբակավար երեք ամիս է` աշխատավարձ չի ստացել, ինչը բուռն քննարկման առիթ դարձավ: 

Նիկոլ Փաշինյանն այսօրվա արտահերթ նիստում  նշեց նաև, որ կրթության բովանդակության հետ կապված շատ լուրջ խնդիրներ կան, որոնց լուծումն օրակարգային է կրթության ռազմավարության առումով:

«Տեղեր կան, որ քայլեր պետք է արվեն՝ բարձրացնելու կրթության որակը, կասեի՝ առհասարակ: Մեր նպատակը պետք է լինի կրթական ամեն ժամն ու րոպեն արդյունավետ օգտագործելը, և կառավարությունը, պետությունը շատ հստակ պիտի գիտակցի, թե որևէ առարկա ինչ խնդիր է դնում իր առաջ, և ինչպես է չափելու՝ այդ խնդիրը լուծվե՞ց, թե՞ ոչ, դրա համար տրամադրված միջոցները շա՞տ են, թե՞ քիչ են: Ինչպես ասում եք, որ կա ինֆորմատիկա և ռոբոտաշինություն, կան մասնագետներ, որ նույն կերպ ասում են՝ կա հայ ժողովրդի պատմություն, և կա հայ եկեղեցու պատմություն, հիմա այս երկու առարկաներն ինչ հարաբերություն ունեն իրար հետ: Դրանք տարբե՞ր պատմություններ են, թե՞ նույն պատմության տարբեր հատվածներ են: Այս թեմայի հետ կապված պետք է հասկանանք, որ հնարավոր է և մեծ է հավանականությունը, որ լինեն շահարկումներ: Մենք բոլոր հարցերում պետք է աշխատենք հետևյալ տրամաբանությամբ՝ բաց լինենք առաջարկների, դիտողությունների, քննադատությունների համար և դրանք լայն հանրային ֆորմատով քննարկենք, կշռենք, հասկանանք փաստարկներն ու փաստերը և գանք միայն դրանց վրա հիմնված եզրակացության»,- շեշտեց Փաշինյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica