close
Եղանակը Երևանում
25 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Ապր 2019
USD1481.57
GBP1620.02
EUR1536.23
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե պապիլոմա վիրուսի համաճարակ կա` տեղեկացրեք այդ մասին. Գևորգ Գրիգորյան

Հասարակություն

25 Մարտի 2019, 14:22
 Եթե պապիլոմա վիրուսի համաճարակ կա` տեղեկացրեք այդ մասին. Գևորգ Գրիգորյան

Եթե պապիլոմա վիրուսի դեմ «Գարդասիլ» պատվաստանյութն օգտակար է, ապա պետք է պատվաստվեն բոլոր, եթե` ոչ, մարդկանց չպետք է փորձադաշտ դարձնել: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասաց Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ Գևորգ Գրիգորյանն` հստակեցնելով, որ իրենց նպատակն է փարատել հանրության շրջանում եղած կասկածները:

Նա նշեց, թե չի կարող ասել` «Գարդասիլ» պատվաստանյութն օգտակա՞ր, թե՞ վնասակար, քանի որ առողջապահության նախարարության միջոցառումներին երբեք հրավիրված չի եղել: «Այնտեղ հրավիրում են միայն հաճոյացողներին, նրանք երբեք չեն հրավիրել իրենց ընդդիմախոսներին: Սակայն մենք պատրաստակամություն ենք հայտնում մասնագիտական քննարկում ծավալել՝ պատվաստանյութի դրական և բացասական կողմերն ի հայտ բերելու համար: Սա, ըստ էության, հրավեր է առողջապահության նախարարությանը: Եթե նախարարության մասնագետները պատրաստակամություն կհայտնեն, մենք պատրաստ ենք»,- ասաց Գրիգորյանը` միաժամանակ հորդորելով ԱՆ-ին`  պապիլոմա վիրուսի համաճարակի մասին տեղեկացնել հանրությանը, եթե, իհարկե, հանրապետությունում, համաճարակ իսկապես կա:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica