close
Եղանակը Երևանում
24 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հլս 2019
USD1476.13
GBP1592.26
EUR1532.17
RUB17.54
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիայում 7 հազար բանտարկյալ հացադուլ է հայտարարել

Տարածաշրջան

25 Մարտի 2019, 14:30
 Թուրքիայում 7 հազար բանտարկյալ հացադուլ է հայտարարել

Թուրքիայում արդեն մի քանի ամիս է` հացուդուլների շարք է սկսվել`Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի մեկուսացմանը վերջ տալու պահանջով. հաղորդում է gazetekarinca.com կայքը: Հացադուլների շարքը սկսվել է այն բանից հետո, երբ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության Հաքքարիի շրջանի պատգամավոր և քրդական «Ժողովրդավարական հանրություն» կուսակցության համանախագահ Լեյլա Գյուվենը հացադուլ հայտարարեց: Նրան հետևեցին նաև այլ բանտարկյալներ ինչպես Թուրքիայում, այնպես էլ երկրից դուրս:

Լեյլա Գյուվենը, որին ձերբակալել էին 2018 թ. հունվարի 31-ին Թուրքայի ԶՈւ-ի սկսած «Զեյթունի ճյուղ» օպերացիան քննադատելու համար, հացադուլ հայտարարելու 77-րդ օրը պայմանական վաղաժամկետ ազատ արձակվեց: Գյուվենն արդեն 138 օր է` հացադուլ մեջ է և խիստ բժշկական հսկողության տակ:

Վերջին տվյալների համաձայն` հացադուլ հայտարարածների թիվն արդեն հասել է 7000-ի: Վերջին մի քանի օրերին արդեն  գրանցվել է հացադուլի հետևանքով մահացության 3 դեպք:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica