close
Եղանակը Երևանում
25 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Ապր 2019
USD1481.57
GBP1620.02
EUR1536.23
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

2019-ին, նախորդ տարվա համեմատ, երևանյան բնակարանների գները աճել են 9.1 %-ով. անշարժ գույքի կադաստրի կոմիտե

Հասարակություն

25 Մարտի 2019, 14:02
 2019-ին, նախորդ տարվա  համեմատ, երևանյան բնակարանների գները աճել են 9.1 %-ով. անշարժ գույքի կադաստրի կոմիտե

2019 թվականի փետրվարին Հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 13 223 գործարք. ցուցանիշը 2019 թվականի հունվար ամսվա համեմատ աճել է 43.6 %-ով, իսկ 2018 թվականի փետրվար ամսվա համեմատ` 4.1 %-ով: 

ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեից  հայտնում են, որ Երևան քաղաքում 2019 թվականի փետրվարին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառ.մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի հունվարի համեմատ աճել են 0.7 %-ով, իսկ 2018 թվականի փետրվարի համեմատ՝ 9.1 %-ով:

Մարզերի քաղաքներում 2019 թվականի փետրվարին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի հունվարի համեմատ աճել են 0.6 %-ով:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica