close
Եղանակը Երևանում
25 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանը հայրենադարձության հարցում սեփական փորձն ունի, իսրայելականը նրանց պետք չէ. Սատանովսկի

Հասարակություն

25 Մարտի 2019, 14:10
 Հայաստանը հայրենադարձության հարցում սեփական փորձն ունի, իսրայելականը նրանց պետք չէ. Սատանովսկի

Վերջերս ակտիվորեն քննարկվում էր հայ-իսրայելական դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցը, մասնավորապես՝ Իսրայելում հայկական դեսպանատան բացումը:

Русарминфо-ն այդ կապակցությամբ զրուցել է Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկիի հետ, որի կարծիքով` Իսրայելում դեսպանատան բացմամբ Հայաստանը կարող է ընդօրինակել Իսրայելի փորձը բազմաթիվ բնագավառներում, միայն թե ոչ` հայրենադարձության ոլորտում, ինչպես կարծում են որոշ փորձագետներ:

«Հայաստանը հայրենադարձության հարցում սեփական փորձն ունի,  իսրայելականը նրանց պետք չէ: Հայաստանին հենց նույն Սիրիայից հայերի ընդունելու համար իսրայելական փորձը պետք չեկավ: Երբ ստեղծվեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը, մեծ թվով հայեր վերադարձան հայրենիք, որոնք Ցեղասպանության տարիներին փախել էին Թուրքիայից… Այդ ժամանակ Իսրայել պետությունը քարտեզի վրա չկար, հետևաբար` չկար նաև հայրենադարձության փորձ»,- նշել է նա:

Քաղաքագետի կարծիքով՝ Հայաստանի համար օգտակար կարող է լինել Հոլոքոստի միջազգային և հատկապես ԱՄՆ-ում ճանաչման փորձը:

Համաներո՞ւմ
24 Նոյեմբերի 2020, 20:12 Համաներո՞ւմ
ՈՒՂԻՂ. ՔՊ-ն նիստ է հրավիրել
24 Նոյեմբերի 2020, 17:00 HES_VIDEOՈՒՂԻՂ. ՔՊ-ն նիստ է հրավիրել
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica