close
Եղանակը Երևանում
25 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Ապր 2019
USD1481.57
GBP1620.02
EUR1536.23
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Երևան, իմ սեր» հիմնադրամն իրականացնում է «Հայրենիքի պաշտպան» ծրագիրը

Հասարակություն

25 Մարտի 2019, 13:56
 «Երևան, իմ սեր» հիմնադրամն իրականացնում է «Հայրենիքի պաշտպան» ծրագիրը

«Երևան, իմ սեր» հիմնադրամն իրականացնում է «Հայրենիքի պաշտպան» ծրագիրը, որի մասին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել էր  2019թ. հունվարի 28-ին:

«Երևան, իմ սեր» հիմնադրամից հայտնեցին, որ ծրագրի նպատակն է աջակցել զինվորական ծառայության ընթացքում վիրավորում, վնասվածք, հիվանդություններ ստացած զինծառայողներին՝ նրանց ուսուցանել նոր հմտություններ, որից հետո աշխատանք ունենալու հնարավորություն ընձեռել,  որպեսզի տղաները կարողանան ակտիվ մասնակցել հասարակական կյանքին:  

Ծրագրի այս փուլում իրականացվում են դասընթացներ, որոնց մասնակցում են Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժվող և  լուսանկարչություն, օպերատորություն ու համակարգչային մոնտաժ սովորել ցանկացող տղաները: Նրանցից ոմանց համար սա երկրորդ մասնագիտություն է լինելու, իսկ ոմանք էլ կատարելագործում են գիտելիքները:

Սահմանին վիրավորված տղաներին դասավանդում են նրանք, ովքեր տարիներ շարունակ լուսանկարել ու տեսանկարահանել են Հայաստանի նախագահներին և մեր երկիր ժամանած հայտնի դեմքերին: Վիրավորված և հաշմանդամություն ունեցող զինծառայողների համար իրականացվող այս դասընթացի տևողությունը երեք ամիս է:

«Տղաներն արդեն մեկ ամիս է սովորում են լուսանկարչություն, դասընթացներն իրականացվում են տեսական և գործնական պարապմունքների միջոցով, որպեսզի ավելի հեշտ լինի օպերատորություն սովորելը: Դրանից հետո արդեն կսովորեն մոնտաժել: Կմշակեն, կմոնտաժեն հենց իրենց նկարահանած նյութերը: Այս դասընթացը «Հայրենիքի պաշտպան» ծրագրի ընդամենը առաջին քայլն է»,- ասել է «Երևան, իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանը:


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica