close
Եղանակը Երևանում
24 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հլս 2019
USD1476.13
GBP1592.26
EUR1532.17
RUB17.54
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երկակի չափանիշներ չկան. Պոմպեոն` Գոլանի բարձունքների մասին

Աշխարհ

25 Մարտի 2019, 12:52
 Երկակի չափանիշներ չկան. Պոմպեոն` Գոլանի բարձունքների մասին

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնի դիրքորոշումը, կապված Գոլանի բարձունքները Իսրայելի մաս ճանաչելու հետ, երկակի չափանիշների քաղաքականություն չէ: Այդ մասին նա ասել է`պատասխանելով Sky News-ի լրագրողի հարցին, որը համեմատել է Ղրիմի հարցը Գոլանի բարձունքների հետ. հայտնում է ru.krymr.com-ը:

Պետքարտուղարն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գոլանի բարձունքներն Իսրայելի մաս ճանաչելու անհրաժեշտության մասին հայտարարությունը համարել է «իրերի իրական դրության և անվտանգության ոլորտում տիրող իրավիճակի ճանաչում, որն անհրաժեշտ է Իսրայելի պաշտպանության համար»:

Նա նաև հավելել է, որ  Իսրայելի կողմից Գոլանի բարձունքների գրավումը չի խախտել ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica