close
Եղանակը Երևանում
20 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հլս 2019
USD1476.48
GBP1596.79
EUR1535.52
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թրամփը Նեթանյահուին նախընտրական նվեր մատուցեց. Էրդողան

Տարածաշրջան

25 Մարտի 2019, 12:54
 Թրամփը Նեթանյահուին նախընտրական նվեր մատուցեց. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը TGRT հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թվիթերյան հայտնի գրառմանը  Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու մասին:

«ՄԱԿ-ն ունի հստակ դիրքորոշում այդ թեմայի վերաբերյալ: Ֆրանսիան էլ է նույն կարծիքին: Եթե Թրամփի հետ հանդիպեմ, նրան էլ եմ ասելու: Այստեղ մի մեծ սխալ կա: Թրամփը ցանկանում է Նեթանյահուին Գոլանի բարձունքները, որպես նախընտրական նվեր, ոսկե սկուտեղի վրա մատուցել: Բացի այդ` բացահայտվել են Նեթանյահուի կոռուպցիոն գործողությունները: Ինչ ցավալի է, որ Նեթանյահուի նախընտրական աշխատանքներն ԱՄՆ-ն է ղեկավարում: Այդ միասնությունը համաշխարհային խաղաղությունը վտանգի տակ է դնում: Գոլանի բարձունքների հարցը տեղափոխում ենք ՄԱԿ: ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում անհնար է, որ այդ հարցը հավանության արժանանա»,- նշել է Թուրքիայի նախագահը:

Զարիֆը Վենեսուելայում է
20 Հուլիսի 2019, 10:30 Զարիֆը Վենեսուելայում է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica