close
Եղանակը Երևանում
25 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Ապր 2019
USD1481.56
GBP1626.56
EUR1542.00
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վենեսուելայի ժամանակավոր նախագահը կոչ է արել երկրի բնակիչներին` նախապատրաստվել «Ազատություն» գործողության անցկացմանը

Աշխարհ

25 Մարտի 2019, 12:16
 Վենեսուելայի ժամանակավոր նախագահը կոչ է արել երկրի բնակիչներին` նախապատրաստվել «Ազատություն» գործողության անցկացմանը

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ և ժամանակավոր նախագահ Խուան Գուաիդոն կոչ է արել երկրի բնակիչներին` նախապատրաստվել «Ազատություն» գործողության անցկացմանը, որը երկրում նոր իշխանության հաստատման նպատակ ունի:

«Եկել է ժամանակը նախապատրաստվելու «Ազատություն» գործողությունն իրականացնելուն և առավելագույն ճնշում գործադրելու իշխանության վրա բռնատիրությանը վերջ դնելու համար: Բոլորը, բացարձակապես բոլորը դերակատարում ունեն մեր պայքարի այս փուլում»,- գրել է նա իր ինստագրամյան էջում, հավելելով. «Գործողությունն անցկացնելու համար ամբողջ երկրում ստեղծվում են «Ազատության աջակցման կոմիտեներ», որոնց հանձնարարվելու է գործողություններ քարոզել  ամեն մի շրջանում, սեկտորում, արհմիությունում, կրթական հաստատությունում, պետական մարմնում՝ բռնատիրությանը վերջ տալու համար»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica