close
Եղանակը Երևանում
24 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հլս 2019
USD1476.13
GBP1592.26
EUR1532.17
RUB17.54
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մասիսում հրդեհված մեքենայում գտնվող 12-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է

Հասարակություն

24 Մարտի 2019, 17:37
 Մասիսում հրդեհված մեքենայում գտնվող 12-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է

Մարտի 23-ին՝ ժամը 22:04-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի կայարանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մասիս կայարանի Գործարանային փողոցի թիվ 16/1 տան մոտակայքում:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը քաղաքացիների ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել Ն.Մ.-ն (ծնված 2007թ.), ով այրվածքներով տեղափոխվել է Մասիսի ԲԿ, այնուհետև՝ Երևան քաղաքի «Ճառագայթային բժշկության և այրվածքաբանական գիտական կենտրոն»: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:21-ին, մարվել` 22:34-ին: Ամբողջությամբ այրվել է «RAF» մակնիշի ավտոմեքենան:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica