close
Եղանակը Երևանում
25 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Ապր 2019
USD1481.57
GBP1620.02
EUR1536.23
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բերեջիկլյանը շարունակում է լինել համաշխարհային քաղաքականության մեջ գործող ամենահզոր կանանցից մեկը. Հայ Դատի հանձնախումբ

Աշխարհ

23 Մարտի 2019, 17:46
 Բերեջիկլյանը շարունակում է լինել համաշխարհային քաղաքականության մեջ գործող ամենահզոր կանանցից մեկը. Հայ Դատի հանձնախումբ

ՀՅԴ Հայ Դատի Ավստրալիայի հանձնախումբը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ ընտրվելու կապակցությամբ:

«Սա պատմական օր է Ավստրալիայի հայկական համայնքի և ողջ հայկական սփյուռքի համար, քանի որ տիկին Բերեջիկլյանը շարունակում է լինել համաշխարհային քաղաքականության մեջ գործող ամենահզոր կանանցից մեկը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը: Նա ընդգծել է, որ Բերեջիկլյանը ղեկավարելու է G20-ի անդամ երկրների ամենամեծ նահանգը:

ՀՅԴ Հայ Դատի Ավստրալիայի հանձնախումբը նաև շնորհավորել է ընտրությունների արդյունքում հաղթանակ տոնած այն գործիչներին, ովքեր համարվում են հայ համայնքի բարեկամը;

Ավստրալահայ գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը Նոր Հարավային Ուելս նահանգում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում հաղթանակ է տոնել՝ դառնալով առաջին կին գործիչը, ով ընտրվել է նահանգի վարչապետի պաշտոնում:

Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնն արդեն շնորհավորել է ավստրալահայ գործչին և նրա թիմին ընտրությունների արդյունքում գրանցած «յուրահատուկ, կարգապահ և խիզախ հաղթանակի կապակցությամբ»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica