close
Եղանակը Երևանում
23 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հլս 2019
USD1476.18
GBP1593.70
EUR1534.18
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ես չգիտեի, որ իրենք առանձին թատրոն են սարքում. Նազենի Ղարիբյանը Համազգային թատրոնի լուծարման մասին

Մշակույթ

23 Մարտի 2019, 17:43
 Ես չգիտեի, որ իրենք առանձին թատրոն են սարքում. Նազենի Ղարիբյանը Համազգային թատրոնի լուծարման մասին

Ես չգիտեի, որ իրենք առանձին թատրոն են սարքում. այս մասին  լրագրողների հետ զրույցում այսօր նշեց ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը`ի պատասխան այն հարցին, թե  ի վերջո ինչպես է լուծվելու Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի խնդիրը:

Ղարիբյանը մասնավորապես նշեց. « Գիտեք սա ինձ ինչ է հիշեցնում`հենց Սոս Սարգսյանի խաղացած մեր ամենահրաշալի կինոն` «Մենք ենք մեր սարերը»: Չի եղել ո’չ լուծարման խնդիր, ո’չ էլ փակման: Ընդամենը եղել է վերակազմակերպման հարց ինստիտուտի կազմում, բայց հաշվի առնելով, որ իրենք չունեն տարածք, այդ վերլուծությունները հիմք ունեին: Ես չգիտեի, որ իրենք առանձին թատրոն են սարքում: Մենք, երբ հանդիպեցինք ու խոսեցինք, հասկացանք, որ միմյանց չենք հասկացել: Հիմա ամեն ինչ նորմալ է. որևէ ցուցակում չկա այս թատրոնը որևէ ձևով լուծարելը կամ փակելը: Մենք այսպես կաշխատենք մինչև արդեն ՊՈԱԿ-ների խնդիրը լինի, այսինքն`ՊՈԱԿ-ը որպես ստեղծագործական միության կազմակերպման ձևը: երբ անդրադառնան ՊՈԱԿ-ների հարցին, կքննարկեն նաև թատրոնի հարցը:

Հիշեցնենք, որ այսօր տեղի է ունեցել թատրոնի հիմնարկեքի արարողությունը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica