close
Եղանակը Երևանում
26 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Ապր 2019
USD1481.57
GBP1620.02
EUR1536.23
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ֆավորիտները ոչ միշտ են հաղթում. Արմեն Գյուլբուդաղյանց

Սպորտ

23 Մարտի 2019, 11:02
 Ֆավորիտները ոչ միշտ են հաղթում. Արմեն Գյուլբուդաղյանց

Մարտի 22-ին Սարաևոյի «Գրբավիցա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի և ազգային ընտրանու կիսապաշտպան Սարգիս Ադամյանի նախախաղային մամուլի ասուլիսը, որի տեսանյութը ներկայացնում ենք ստորև: 

- Պարոն Գյուլբուդաղյանց, ինչպե՞ս եք պատրաստվել  վաղվա  հանդիպմանը և ի՞նչն է լինելու վաղվա խաղում հաջողության հասնելու հիմնական գրավականը:  

- Մենք կփորձենք միասնական լինել դաշտում, կփորձենք թիմային խաղ ցուցադրել՝ մեծ ցանկությամբ և նվիրվածությամբ, կփորձենք քիչ սխալվել և մեր շանսերն օգտագործել:

- Ընդհանուր տպավորությունն այն է, որ Բոսնիա և Հերցեգովինան ֆավորիտ է վաղվա խաղում, համաձա՞յն եք այդ մտքի հետ:

- Հիմա այնպիսի ժամանակներ են, որ ֆավորիտ բառը քիչ է օգտագործվում, բայց, բնական է, վաղվա խաղում Բոսնիա և Հերցեգովինան  է ֆավորիտը, քանի որ խաղում է սեփական հարկի տակ՝ երկրպագուների աջակցությամբ: Այդուհանդերձ, ժամանակակից ֆուտբոլում հաղթում է այն թիմը, որը ոչ միայն հարձակվում է, այլև քիչ է սխալվում և կարողանում է շանսերն օգտագործել:

- Չնայած Դուք նշեցիք, որ ժամանակակից ֆուտբոլում ֆավորիտներ չկան, ես կարծում եմ, որ, այդուհանդերձ, Բոսնիա և Հերցեգովինան է  վաղվա խաղի ֆավորիտը:  Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականի կազմում ո՞ւմից եք ամենաշատը զգուշանում և սպասում ամենամեծ վտանգը:

Բոլոր դիրքերում էլ ունեք ընդգծված առաջատարներ, և իմաստ էլ չունի նշել՝ Ջեկոն, Պյանիչը, բայց մենք էլ ունենք այդ մակարդակի, նույնիսկ ավելի բարձր մակարդակի ֆուտբոլիստ: Բացի այդ` ես չասացի, որ ֆավորիտներ չեն լինում, ես ասացի, որ ֆավորիտները ոչ միշտ են հաղթում: 

-Ձեր կարծիքով` ի՞նչն է լինելու Ձեր հաջողության գրավականը վաղվա խաղում՝ քիչ սխալներ անե՞լը, թե՞ ունեք այլ ռազմավարություն:

Ես հենց սկզբից ասացի, որ պետք է թիմային ֆուտբոլ խաղանք և, եթե կարողանանք մեր լավագույն խաղը խաղալ, հաջողության կհասնենք:

- Վաղվա խաղի հետ կապված Ձեր սպասելիքները (հարց Սարգիս Ադամյանին):

- Մենք պետք է համարձակ ֆուտբոլ խաղանք, առանց սխալների, և փորձենք արդյունքի հասնել:

- Սարգի'ս, ի՞նչ կասես վերջին շրջանում քո մարզավիճակի մասին: 

- Մասնակցում եմ բոլոր խաղերի և գտնվում եմ լավ մարզավիճակում:

Սարգի'ս, ակումբում միշտ խաղում ես որոշակի դիրքում, բայց հավաքականում, կարծես, չունես կոնկրետ դիրք: Այդուհանդերձ, ո՞ր դիրքում է քեզ ավելի հարմար խաղալ:

-Ինձ համար նշանակություն չունի դիրքը, խաղում եմ այնտեղ, որտեղ մարզիչը հարմար է համարում:

 - Պարո'ն Գյուլբուդաղյանց, ի՞նչ մթնոլորտ է թիմում, արդյո՞ք ունեք վնասվածքով ֆուտբոլիստներ, և ի՞նչ վիճակում է Արսեն Բեգլարյանը:

- Թիմում լավ մթնոլորտ է, տղաները մեծ ցանկությամբ են մարզվում: Արսեն Բեգլարյանը, ցավոք, վերջին մարզմանը վնասվածք ստացավ, և հենց այդ պատճառով չուզեցինք ռիսկի դիմել: Եթե Արսեն Բեգլարյանը հասցնի ապաքինվել մինչև մեր վերադառնալը, կրկին կլինի հայտացուցակում:

Պարո'ն Գյուլբուդաղյանց, եթե Յուրա Մովսիսյանը պատրաստ չէր խաղին, ի՞նչն էր պատճառը, որ նա թիմի հետ ժամանել է Սարաևո:

Յուրա Մովսիսյանի դերը թիմում շատ կարևոր է: Մենք անընդհատ նշում ենք, որ հավաքականը մեկ ընտանիք է: Ես շատ ուրախ եմ, որ Յուրան թիմի հետ է: Բացի այդ` ես հույս ունեմ, որ Յուրան մեկ-երկու ամսից կրկին թիմ կունենա և կսկսի հրավիրվել հավաքական:

Կարելի՞ է ասել, որ այս շրջափուլը Ձեր կարիերայի գլխավոր փորձությունն է լինելու:

Եթե հաշվի առնենք իմ անցած ճանապարհը, կարող եմ ասել, որ սա փորձություններից մեկն է:

Ի՞նչ դիրքում եք դիտարկում Արմեն Մանուչարյանին և Արտակ Եդիգարյանին:

- Իմ կարծիքով` Մանուչարյանն իր լավագույն որակները կարողանում է ցուցադրել եզրերում, իսկ ինչ վերաբերում  է Արտակ Եդիգարյանին, նա այն քիչ թվով ֆուտբոլիստներից է, որ կարողանում է խաղալ ցանկացած դիրքում: Իմ կարծիքով` Արտակ Եդիգարյանի օպտիմալ դիրքը հենակետային կիսապաշտպանն է:

Ինչպե՞ս  եք գնահատում Արաս Օզբիլիսի և Գևորգ Ղազարյանի մարզավիճակը:

-Ընդհանուր առմամբ, լավ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica