close
Եղանակը Երևանում
22 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հլս 2019
USD1476.48
GBP1596.79
EUR1535.52
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էրդողանն օգտագործում է ահաբեկչությունների հանգամանքը ձայներ հավաքելու համար. The Economist

Տարածաշրջան

23 Մարտի 2019, 11:10
 Էրդողանն օգտագործում է ահաբեկչությունների հանգամանքը ձայներ հավաքելու համար. The Economist

Անգլիայում հրատարակվող The Economist շաբաթաթերթն անդրադարձել է Նոր Զելանդիայի Քրայսթչըրչ քաղաքում 50 մարդու կյանք խլած ահաբեկչության վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը:

Թերթը, ուշադրություն հրավիրելով Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնի` երկիրը ահաբեկչությունից հետո միավորելու ջանքերին, նշում է. «Արդերնն ամեն ինչ անում է  սպանված մուսուլմանների` բոլորին հավասար լինելը ցույց տալու և  ահաբեկչի ատելության գաղափարախոսության` երկրում տեղ չունենալը շեշտելու ուղղությամբ: Այդ պատճառով տարօրինակ էր, որ մարտի 20-ին ստիպված էր Թուրքիա ուղարկել ԱԳՆ ղեկավար Ուինսթըն Փիթըրսին` Էրդողանի հայտարարությունների դեմ դուրս գալու համար: Էրդողանը օգուտ է ստանում այդ ահաբեկչության մեջ համաշխարհային իսլամաֆոբիան պատասխանատու համարելու համար: Նա նույնիսկ համարձակվել է մեղադրել Արևմուտքին: Էրդողանն ահաբեկչությունները օգտագործում է ձայներ հավաքելու և մարտ ամսվա վերջին նախատեսվող ՏԻՄ ընտրություններից առաջ պահպանողական գաղափարախոսությունը կենդանացնելու համար: Թուրքիայի տարբեր վայրերում արած հայտարարություններում դրանք որակել է որպես Թուրքիայի և իսլամական աշխարհի դեմ ուղղված քայլ», - ըստ BBC-ի թուրքական ծառայության` գրում է թերթը:

Նաև նշվում է, որ Էրդողանը, անդրադառնալով ահաբեկչի հրապարակած հռչակագրին, որում սպառնում է թուրքերին քշել Եվրոպայից, մեղադրել է Արևմուտքին. «Նրա հետևում լուրջ խումբ կա: Ինչո՞ւ է Արևմուտքը լռում: Ստեղծեցին, պատրաստեցին և տվեցին նրա ձեռքը»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica