close
Եղանակը Երևանում
25 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Ապր 2019
USD1481.56
GBP1626.56
EUR1542.00
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ղարաբաղում բոլորս թիմակից ենք. Արայիկ Հարությունյանը՝ իր և Վիտալի Բալասանյանի` թիմակից լինելու մասին

Արցախ

22 Մարտի 2019, 16:35
  Ղարաբաղում բոլորս թիմակից ենք. Արայիկ Հարությունյանը՝ իր և Վիտալի Բալասանյանի` թիմակից լինելու մասին

ԼՂՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում այսօր վստահեցրեց, որ Արցախի նախագահական ընտրություններին իր մասնակցության հարցը պետք է որոշվի «Ազատ հայրենիք» կուսակցության համագումարում:

«Որոշողը ես չեմ: Ես  կուսակցության անդամ եմ, կուսակցության ղեկավար, այդ որոշումը պիտի կայացվի «Ազատ հայրենիք» կուսակցության համագումարում: Ես պարտավոր եմ հարգել կուսակցության համագումարում ընդունված որոշումը` ցանկացած որոշում: Մենք այսօր զբաղված ենք կուսակցական շինարարությամբ: Իսկ համագումարը կլինի երևի սեպտեմբեր-հոկտեմբերին»,- հայտնեց նա:

Դիտարկմանը՝ իսկ կա՞ մրցակցություն Ձեր և Վիտալի Բալասանյանի միջև, քանի որ, մեծ հաշվով, թիմակից եք համարվում, ԼՂՀ նախկին  վարչապետն արձագանքեց. «Ղարաբաղում բոլորս իրար թիմակից ենք: Վերջերս մի հարցազրույցի ժամանակ ինձ հարցրին, թե ո՞րն է ինձ համար արցախցու իդեալական կերպարը, ես ասել եմ՝ նրանք առաջին հերթին այն արցախցիներն են, որոնք ապրում են Արցախում, դրա համար Արցախում ապրող իմ բոլոր հայրենակիցներն ինձ համար թիմակից են»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica