close
Եղանակը Երևանում
20 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հլս 2019
USD1476.48
GBP1596.79
EUR1535.52
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՌԴ-ն մեր կարևորագույն և գլխավոր գործընկերն է, բայց չի նշանակում, որ ԼՂ հարցի որոշման մանդատը պետք է տալ ՌԴ-ին. Արայիկ Հարությունյան

Արցախ

22 Մարտի 2019, 16:13
 ՌԴ-ն մեր կարևորագույն և գլխավոր գործընկերն է, բայց չի նշանակում, որ ԼՂ հարցի որոշման մանդատը պետք է տալ ՌԴ-ին. Արայիկ Հարությունյան

Երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ «52 տարի սպասելուց հետո եկել է ժամանակը, որ ԱՄՆ-ը ճանաչի Իսրայելի իրավունքները Գոլանի բարձունքների նկատմամբ»: Իսրայելը Սիրիային պատկանող Գոլանի բարձունքները բռնազավթել է 1967 թվականին:

ԼՂՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով այս հայտարարությանը, նշեց. «Աշխարհում արդեն վաղուց ստանդարտները փոխվել են, և ոչ թե երկու, այլ մի քանի ստանդարտներ կան, բայց կարևորը՝ «Ուժն է ծնում իրավունք» սկզբունքն է. եթե ի վիճակի ես, պետք է պահես»:

Անդրադառնալով Արցախի տարածքների տնտեսական և անվտանգային կենսականությանն ու նշանակությանը՝ Հարությունյանը նախ հարկ համարեց ընդգծել, որ Արցախը չպետք է տարանջատել Հայաստանից, պետք է ամբողջ երկիրը զարգացնել: «Մենք ունենք մեկ հայրենիք՝ Հայաստանը: Պետք է մտածել ամբողջ երկիրը զարգացնելու մասին: Շատ ենք խոսում Արցախի վերաբնակեցումից, այո, շատ կարևոր է ազատագրված տարածքների վերաբնակեցումը, բայց ոչ պակաս կարևոր է ՀՀ-ի ժողովրդագրական վիճակը, որը պարտավոր ենք ապահովել»,- նշեց ԼՂՀ նախկին վարչապետը:

Իսկ թե ինչ ակնկալիքներ ունի Ալիև-Փաշինյան հանդիպումից, Արայիկ Հարությունյանն ակնարկեց, որ ակնկալիքներ չկան: «Երևի հանդիպումից հետո ինչ-որ բան կլինի, բայց այդպիսի հանդիպումներ դեռևս 1992-94-ից եղել են»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով ԼՂՀ-ի մասնակցությանը բանակցություններին, Արայիկ Հարությունյանը նշեց, որ դա պարտադիր պիտի լինի:

Դիտարկմանը, թե ՀՀ նախորդ նախագահների պաշտոնավարման ժամանակ Արցախի մասնակցության հարցն այսօրվա նման չէր բարձրացվում, նա արձագանքեց. «Դրա համար էլ երբևէ հաջողություն չենք արձանագրել բանակցություններում»: ԼՂՀ նախկին վարչապետը չցանկացավ պատասխանել հաջորդ դիտարկմանը, թե ինչպես էին արձագանքում ՀՀ իշխանությունները:

Yerkir.am-ի հարցին՝ արդյո՞ք այսօր Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելու հարմար պահն է, Հարությունյանը պատասխանեց. «Իհարկե՝ ոչ: Բայց տասնյակ անգամ Ղարաբաղի իշխանությունները բարձրաձայնել են, որ հարցի լուծումը հնարավոր է միայն  Արցախի իշխանությունների՝ բանակցային գորխընթացին մասնակցության դեպքում, լուծումն Արցախի և Հայաստանի մեր հայրենակիցների որոշումը պիտի լինի»:

Անդրադառնալով  ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի այն հայտարարությանը, որ «Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համար Արցախը պետք է մանդատային տարածք դառնա՝ Ռուսաստանի Դաշնության ներքո», Արայիկ Հարությունյանը պնդեց, որ ԵԱՀԿ ՄԽ-ի այսօրվա ձևաչափը միանգամայն ընդունելի է:

«Ճիշտ է՝ լուծում չի տվել, բայց հաստատ լավագույնն է այսօրվա դրությամբ: Այսինքն՝ մանդատի փոփոխության անհրաժեշտություն չենք տեսնում: Ես հասցրել եմ արդեն ավելի մանրամասն ներկայացնել նման փաստի ազդեցությունը հենց նույն ՌԴ-ի դեպքում, թե Գյուլիստանի պայմանագրից հետո ինչպես է հայաթափվել Արցախը, առաջին հերթին՝ Քաշաթաղի և Շահումյանի շրջանները, այսինքն՝ Արցախին  և ՀՀ-ին կապող: Կամ` ի՞նչ իրավիճակի ենք եղել 1917-1918 թվականներին, երբ ՌԴ-ում տեղի ունեցավ հեղափոխություն, և հայերի երազանքը չստացվեց: Դրա համար պետք չէ մի երկրի վրա հիմնվել: Այո, ՌԴ-ն մեր կարևորագույն և գլխավոր գործընկերն է, եղբայրն է, այդ թվում՝ տնտեսական առումով, բայց չի նշանակում, որ որոշման մանդատը պետք է տալ ՌԴ-ին»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ՀՀ ընտրություներին Արցախի ժողովրդի մասնակցությանն ուղղված ստորագրահավաքին, Արայիկ Հարությունյանը հիշեցրեց՝ այդ ստորագրահավաքը 1987-88-ին են արել և հասկացել, որ դա որևէ արդյունք չի տալիս: «Այսինքն՝ միասնության մասին է խոսքը, որից հետո քաղաքական պրոցեսները որոշել են, որ անկախության հռչակման տարբերակը լավագույնն է, գոնե` այս փուլում: Իսկ վերջը  մեկ է՝ միասնական Հայաստանն է, Արցախը դա Հայաստանն է, բայց քաղաքական պրոցեսները ստիպում են մեզ այս քաղաքական պրոցեսով անցնել, և մենք պարտավոր ենք: Ի դեպ, Արցախի անկախության հռչակումից հետո սկսեցին պատերազմական հաղթանակները, ինչ-որ տեղ նաև՝ դիվանագիտական: Չեն ճանաչել, բայց հարաբերություններ կան, երբ Արցախի պաշտոնյաները գնում են, ԱՄՆ-ի Կոնգրեսում ելույթներ և հանդիպումներ են ունենում, ՄԽ-ի համանախագահների հետ են հանդիպումներ լինում, բազմաթիվ քաղաքական պրոցեսներում Արցախի այսօրվա կարգավիճակը շատ կարևոր է»,- ընդգծեց նա:

Yerkir.am-ի հարցին՝ իսկ Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական պայմանագրով պե՞տք է հստակեցումներ արվեն, ԼՂՀ նախկին վարչապետը պատասխանեց. «Իհարկե, միանշանակ համարում ենք՝ այո, իմ անձնական կարծիքը «այո»-ն է, բայց իմ անձնական կարծիքը բավարար չէ, պետք է քննարկել խնդիրը, իմանալ, թե միջազգային հանրությունն ինչպիսի գնահատական կտա: ՀՀ-ի նախկին ղեկավարները, այսօրվա վարչապետը հայտարարել են, որ Արցախի անվտանգության երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica