close
Եղանակը Երևանում
20 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հլս 2019
USD1476.48
GBP1596.79
EUR1535.52
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Խաղաղության գնալու հարցում հայկական կողմը միշտ ավելի կառուցողական է եղել, քան ադրբեջանականը. Մարգարով

Արցախ

22 Մարտի 2019, 16:10
 Խաղաղության գնալու հարցում հայկական կողմը միշտ ավելի կառուցողական է եղել, քան ադրբեջանականը. Մարգարով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` օրերս արած հայտարարությունը, թե պատրաստ է նաև Ադրբեջանի ժողովրդին խաղաղության նախապատրաստել, ԵԱՀԿ Մինսկի խմբի` «հասարակություններին պետք է պատրաստել խաղաղության» մեսիջի շարունակությունն էր. այսօր ասաց լրագրողների հետ զրույցում տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը:

Ըստ նրա` Ադրբեջանի իշխանությունն իր հասարակությանը բացարձակապես չի պատրաստում խաղաղության, ավելին` դրան չեն նպաստում ո՛չ հայատյացության քարոզը, ո՛չ ռազմական փորձերը, ո՛չ էլ նոր սահմանակետի բացումը:

«Հարց է` արդյո՞ք Ադրբեջանի հասարակությունը պատաստ է լսել հայաստանյան կողմի պնդումները: Եթե դուք միջին վիճակագրական ադրբեջանցուն հարցնեք, թե ինչպես է վերաբերվում հիմնախնդրին, ապա նրա մոտեցումը դժվար թե տարբերվի այն մոտեցումներից, որ ներկայացված են լինում այլ երկրների կողմից: Եթե խոսում ենք խաղաղության գնալու պատրաստության մասին, ապա հայկական կողմը միշտ ավելի կառուցողական մոտեցում է ցուցաբերել, քան ադրբեջանականը»,- ասաց քաղաքագետը:

Yerkir.am-ի հարցին, թե վերջին շրջանում Հայաստանի կողմից անդադար հնչեցվող` խաղաղության կոչերը կարո՞ղ են հակառակ ազդեցությունն ունենալ, Մարգարովն արձագանքեց. «Մենք երբևիցե չենք թաքցրել, որ խաղաղության ճանապարհով կոնֆլիկտի կարգավորումը մեր գերնպատակն է: Միջնորդների ներկայացրած ու կողմերի կողմից ընդունված հռչակագրերի մեջ այդ մոտեցումը հանդես է գալիս որպես ընդունելի: Հարցն այն է, թե խաղաղության ինչպիսի կոչերը կարող են տրամադրել խաղաղության, ու ինչպիսիք չեն կարող նպաստել այդ քաղաքականությանը:  Ինչպես ասում են` հալվան բերանի մեջ քաղցր չի լինում»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica