close
Եղանակը Երևանում
25 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Ապր 2019
USD1481.56
GBP1626.56
EUR1542.00
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իզմիրում Նովրուզի տոնակատարությունից հետո 16 մարդ է ձերբակալվել

Տարածաշրջան

22 Մարտի 2019, 16:04
 Իզմիրում Նովրուզի տոնակատարությունից հետո 16 մարդ է ձերբակալվել

Իզմիրում Նովրուզի տոնակատարությունների ընթացքում Քրդական աշխատավորական կուսակցության վերաբերյալ կարգախոսներ հնչելու մեղադրանքով 16 մարդ է ձերբակալվել, որոնցից  3-ը Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ են: Հանցանըք կատարելու մեղադրանքով ծանուցում է ուղարկվել դատախազություն. հաղորդում է diken.com.tr կայքը:

Երեկ ԺԴԿ-ն Թուրքիայի ամբողջ տարածքում, հատկապես` արևելյան շրջաններում, Նովրուզի կապակցությամբ բազմահազարանոց խաղաղ ցույցեր էր կազմակերպել: Դիարբեքիրում տոնակատարություններին մասնակցողների թիվը հասել է մի քանի հարյուր հազարի: Ցույցերի ընթացքում կուսակցության անդամները որոշ քաղաքական ուղերձներ են հղել: Մասնավորապես, ի պատասխան Էրդողանի` «Թուրքիայում Քուրդիստան անունով շրջան չկա» արտահայտության, Դիարբեքիրում ԺԴԿ կուսակցության անդամները, ցույց տալով բազմահազարանոց ամբոխը, ասել են. «Ահա Քուրդիստանը, ահա քուրդ ժողովուրդը»:

Ցույցի ընթացքում բազմիցս հիշատակվել է քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը: Նրան «պարոն Օջալան» դիմելու համար քրդամետ կուսակցության 3 պատգամավորի նկատմամբ հանցանք կատարելու մեղադրանքով հայց է ուղարկվել դատախազություն:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica