close
Եղանակը Երևանում
20 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հլս 2019
USD1476.48
GBP1596.79
EUR1535.52
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱԱԾ-ն Ռոբերտ Քոչարյանին ուղղված Վահան Շիրխանյանի նամակի հետ կապված ստուգողական միջոցառումներ է իրականացնում

Իրավունք

22 Մարտի 2019, 13:09
 ԱԱԾ-ն Ռոբերտ Քոչարյանին ուղղված Վահան Շիրխանյանի նամակի հետ կապված ստուգողական միջոցառումներ է իրականացնում

ՀՀ ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նիստում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի՝ Ռոբերտ Քոչարյանին ուղղված նամակին, տեղեկացրեց, որ այդ ուղղությամբ Ազգային անվտանգության ծառայությունը ստուգողական միջոցառումներ է իրականացնում:

«Գլխավոր դատախազի կողմից նշված նամակն ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայություն նաև Հատուկ քննչական ծառայություն: Մեր կողմից իրականացվում են համապատասխան ստուգողական միջոցառումներ, որի մասին դեռ չենք կարող բարձրաձայնել: Եթե կլինեն հիմնավորված փաստեր, ապա կտեղակացնենք»,-ասաց Արթուր Վանեցյանը:

Տեղեկացնենք` օրեր առաջ Վահան Շիրխանյանը 23 կետից ծավալուն բաց նամակով արձագանքել էր Ռոբերտ Քոչարյանին՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահի հեղինակած գրքում տեղ գտած իրադարձությունների նկարագրություններին:

Զարիֆը Վենեսուելայում է
20 Հուլիսի 2019, 10:30 Զարիֆը Վենեսուելայում է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica