close
Եղանակը Երևանում
23 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Ապր 2019
USD1481.98
GBP1626.09
EUR1542.18
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գազի գինը հնարավոր է բարձրանա մայիսից. «Փաստ»

Տնտեսական

22 Մարտի 2019, 10:47
 Գազի գինը հնարավոր է բարձրանա մայիսից. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ եւ քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական հիմնահարցեր: Հաշվի առնելով հարցի կարեւորությունը՝ քննարկման թեմաներից հազիվ թե դուրս մնացած լինի ՌԴ-ից ներմուծվող գազի գնի հարցը: 

Ճիշտ է, խնդիրն առավելապես հիմա «Գազպրոմի» տիրույթում է՝ կապված ներքին սպառողի համար սակագնի հարցի հետ, սակայն այս խնդրի հետ կապված դեռ վերջնական լուծում չկա, ինչի մասին օրերս խոսեց նաեւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, թե բանակցությունները դեռ ընթացքում են: 

«Փաստի» տեղեկություններով, գազի գնի բարձրացման հետ կապված իշխանություններին որոշակի ժամանակ է անհրաժեշտ, մասնավորաբար՝ գոնե մինչեւ մայիս-հունիս, որպեսզի կարողանան ՀՀ ներսում որոշակի «ռասկլադ» հստակեցնել եւ հանրության շրջանում դժգոհության նոր հնարավոր ալիքները կասեցնել:

Ըստ նույն տեղեկությունների, գազի գնի բարձրացման հարցն օրակարգ կներառվի մայիսից հետո, երբ հաստատված կլինի նաեւ առաջին միջազգային վարկային համաձայնագիրը, ինչը հնարավորություն կտա տնտեսության մեջ որոշակի ֆինանսական կայունություն եւ ճիշտ դիվերսիֆիկացիա ապահովել: Ըստ ամենայնի, պայմանագրի վավերացումը կլինի մինչեւ ԱԺ ամառային արձակուրդը, եւ այդ «հարմար» շրջանը կօգտագործվի գազի գնի բարձրացման հետ կապված դժգոհությունը մեղմելու համար»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica