close
Եղանակը Երևանում
25 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Ապր 2019
USD1481.56
GBP1626.56
EUR1542.00
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ ՀՆԱ-ի աճի տեմպը կնվազի՝ կազմելով 4.3 տոկոս. ՀԲ-ն չի բացառել ՀՀ-ում սոցիալական և քաղաքական լարվածությունը

Տնտեսական

21 Մարտի 2019, 10:46
 ՀՀ ՀՆԱ-ի աճի տեմպը կնվազի՝ կազմելով 4.3 տոկոս. ՀԲ-ն չի բացառել ՀՀ-ում սոցիալական և քաղաքական լարվածությունը

Համաշխարհային բանկն այսօր հրապարակել է «Փոփոխելու հզոր մանդատ գլոբալ տնտեսական աճի դանդաղման պայմաններում. 2019թ․ ձմեռ»` Հայաստանին վերաբերող տնտեսական զեկույցը: Զեկույցում կանխատեսվում է, որ այս տարի ՀՀ ՀՆԱ-ի աճի տեմպը կնվազի՝ կազմելով 4.3 տոկոս:

«Մեր ելակետային սցենարը նախատեսում է 2019 թ. ՀՆԱ-ի աճի ավելի ցածր, բայց դեռևս հաստատուն տեմպ՝ ցածր գնաճի ու կայուն պետական ֆինանսների նպաստավոր մակրոտնտեսական միջավայրի պայմաններում: 2019 թ. համաշխարհային և տարածաշրջանային աճի կանխատեսվող ավելի ցածր մակարդակը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանից ապրանքների և ծառայությունների արտահանման վրա: Երկրի ներսում աճին կնպաստի չափավոր բյուջետային ընդլայնումը, տնային տնտեսությունների (այդ թվում հիպոթեքային) վարկավորման շարունակական կայուն աճը և բիզնեսի բարելավված տրամադրվածությունը: 2018 թ. գրանցված գերակատարողականից հետո 2019 թ. բյուջեն նախատեսում է որոշակի բյուջետային ընդլայնում՝ արտացոլելով ՀՆԱ-ի 50 տոկոսից ցածր չափով կառավարության պարտքի պահպանմանը համապատասխան միջնաժամկետ բյուջետային շրջանակը: Դրամավարկային և փոխարժեքային քաղաքականությունը կշարունակի կենտրոնացած լինել առավել ռիսկային արտաքին միջավայրի պայմաններում գների կայունության պահպանման վրա»,- ասվում է զեկույցում:

Միաժամանակ կանխատեսվում է, որ «արտաքին միջավայրում առաջացող համաշխարհային առևտրային և քաղաքական լարվածությունների պատճառով Հայաստանի հիմնական առևտրային գործընկեր հանդիսացող երկրներում կարող են առաջանալ կամ խորանալ տնտեսական անկումները»:

«Ներքին ճակատում Հայաստանի տնտեսության բարեփոխումը կպահանջի հաստատակամ ջանքեր բազմաթիվ ուղղություններով, որոնք կարող են հանդիպել անձնական շահերի կամ ընկալվող բարձր ծախսերի հետ կապված դիմադրությանը: Միևնույն ժամանակ առանց նման հաստատակամ բարեփոխումների հնարավոր չէ հասնել շոշափելի արդյունքների աշխատատեղերի ստեղծման, աշխատավարձերի բարձրացման, սոցիալական խնդիրների ավելի հաջող լուծման և ներդրումներ ներգրավելու համար գործարար միջավայրի բարելավման հարցերում: Նշված արդյունքների ձախողումը կարող է կրկին բորբոքել սոցիալական և քաղաքական լարվածությունը և տնտեսական անորոշության պատճառ դառնալ»,- նշվում է ՀԲ-ի զեկույցում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica