close
Եղանակը Երևանում
24 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Ապր 2019
USD1481.56
GBP1626.56
EUR1542.00
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ֆրանկոֆոն խմբի կողմից Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառում է կազմակերպվել

Քաղաքական

20 Մարտի 2019, 22:34
 ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ֆրանկոֆոն խմբի կողմից Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառում է կազմակերպվել

Մարտի 18-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացավ կազմակերպությունում ֆրանկոֆոն խմբի կողմից կազմակերպված, Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառում՝ «Soirée des saveurs» խորագրով։ Միջոցառմանն իր տաղավարով մասնակցեց նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական պատվիրակությունը՝ ներկայացնելով ազգային ուտեստներ ու խմիչքներ։ Երեկոյին Ֆրանկոֆոն խմբի անդամ շուրջ 33 երկրներ ներկայացրին իրենց ազգային ուտեստներն ու խմիչքները։

Միջոցառմանը ներկա էին և ելույթներով հանդես եկան ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն (Louise Mushikiwabo) և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն (Audrey Azoulay)։

ՖՄԿ գլխավոր քարտուղարն իր ելույթում անդրադարձավ Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովին, փաստեց, որ «Ապրել միասին» թեմայի արժեքները ընդհանուր են երկու կազմակերպությունների համար, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց ՀՀ իշխանություններին և ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանին գագաթաժողովի հաջողության համար։ Իր խոսքում ՖՄԿ գլխավոր քարտուղարն անդրադարձավ նաև կազմակերպության գագաթաժողովում Հայաստանի նախագահության ընթացքում, 2020թ․ նախատեսված ՖՄԿ-ՅՈՒՆԵՍԿՕ-ՀՀ համատեղ միջոցառմանը, որը նվիրված է լինելու «Ապրել միասին»-ի խթանմանը, և ընդգծեց, որ այդ միջոցառումը կնպաստի Ֆրանկոֆոնիայի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության առավել զարգացմանը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica