close
Եղանակը Երևանում
23 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հլս 2019
USD1476.18
GBP1593.70
EUR1534.18
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իրանի դեսպանատան առաջ ցույցը և ԱՄՆ֊ի պատժամիջոցները

Թեմա

20 Մարտի 2019, 21:25
 Իրանի դեսպանատան առաջ ցույցը և ԱՄՆ֊ի պատժամիջոցները

Երեկ Իրանի դեսպանատան առաջ հայ ակտիվիստները ցույց էին կազմակերպել ի պաշտպանություն իրանցի ազատազրկված իրավապաշտպան Նարսին Սոթուդեհի(Nasrin Sotoudeh)։

Մարտի 11֊ին նրա ամուսինը հայտարարել էր, որ Իրանի հեղափոխական դատարանը պետական անվտանգութունը խախտելու մեղադրանքներով Սոթուդեհին դատապարտել է 38 տարի ազատազրկման և 148  մտրակի հարվածի։ Իրանի դատարանը հերքում է այս լուրը, և ասում որ դատապարտել են 7 տարվա ազատազրկման, այլ աղբյուրներ ասում են 10 տարվա ազատազրկման մասին։

Նարսին Սոթուդեհի իրավապաշտպան գործունեությունը հայտնի է դեռ 2009 թվականից, երբ պաշտպանում էր Իրանում նախագահական ընտրություններին հաջորդած հակակառվարական ցույցերի ժամանակ ճնշումների ենթարկված անձանց։

2010֊ին ձերբակալվում է ապա մի տարի անց դատապարտվում 11 տարվա ազատազրկման, ապա վերաքննիչ դատարանը նրա դատավճիռը փոխում է 6 տարվա ազատազրկման։

2018֊ի հունիսին նրան կրկին կալանավորում են։

Մի քանի օր է հայ ակտիվիիսնտերը ֆեյսբուքյան իրենց պրոֆիլները փոխարնել են Սոթուդեհի նկարով։

Հայ ցուցարարները դեսպանատան դիմաց բարձրացրել էին անգլերեն պաստառներ՝ «Դու մենակ չես», «Մենք Նասրինի կողքին ենք», «Ազա՛տ արձակել Նասրին Սոթուդեին»։

Եթե դատվաճիռը իրոք այն է ինչ ասել է ամուսինը, ապա, այո, դաժան է։ Բայց ինչո՞ւ հայ ակտիվիստներին, որոնք երբեք ցույց չէին արել աշխարհի որևէ անկյունում դատապարտված իրավապշտպանի համար, հանկարծ  անհանգստացան Իրանում իրավապաշտպան կնոջ ճակտագրով։

Amnesty International միջազգային իրավպաշտպան կազմակերպության տվյալներով 2018 թվականին 110 իրավապաշտպաններ են ազատազրկման մեջ հատնվել։

Այո, բազմաթիվ երկրների բանտերում հարյուրավոր, քաղբանտարկալներ կան՝ իրավապաշտպաններ, բնապահպաններ, ազգային ազատգրական պայքարի մարտիկներ և այլն...

ԱՄՆ֊ի նախագահ Թրամփը անցյալ տարի մայիսի 8֊ին հայտարարեց որ դուրս է գալիս 2015֊ին կնքված Իրանի հետ միջուկային պայմանագրից, և նոր պատժամիջոցներ է ընդունել Իրանի դեմ։

Սա նշանակում է որ Իրանը կարող է վերսկսել միջուկային ռումբի մշակման աշխատանքները, տարածաշրջանում լարվածության աճ, իսկ թե ինչով են ավարտվում այդ լարվածությունները, աչքներիս առաջ է՝ Սիրիա, Իրաք, Լիբիա։ Ուղղակի, այս դեպքում, աղետը անմիջականորեն Հայաստանին էլ կառնչվի։

Վահան Իշխանյան

Նյութն ամբողջությամբ` inknagir.org-ում:

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica