close
Եղանակը Երևանում
24 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Ապր 2019
USD1481.56
GBP1626.56
EUR1542.00
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գյումրիում լայնածավալ փողոցաշինական աշխատանքներ են մեկնարկել

Հասարակություն

20 Մարտի 2019, 19:34
 Գյումրիում լայնածավալ փողոցաշինական աշխատանքներ են մեկնարկել

Գյումրիում փողոցաշինական աշխատանքների իրականացման համար  ոչ մի խնդիր  չկա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մարտի 20-ին հրավիրած ասուլիսում ասաց  Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: 

«Փողոցաշինական աշխատանքները մեկնարկել են: Բնական է, շինարարության  ժամանակ կլինեն  անհանգստություններ, բայց դա  ժամանակավոր է»,-նշեց Սամվել Բալասանյանը՝ գյումրեցիներին համբերատարություն մաղթելով: 

Ընտրված  34 փողոցները նորոգվելու են հիմնովին, սակայն, նախորդ  անհանգստությունը բացառելու համար,  այս անգամ քանդելու են ոչ թե  մայթերն ու փողոցները միաժամանակ, այլ նախ մայթերը, ապա՝  փողոցները: Փողոցները հիմնականում կենտրոնական փողոցներն են:

«Մինչ այս երբեք  նման աշխատանքներ չեն կատարվել, նման ծավալով: Ոչ մի խնդիր չունենք՝   փողը կա,  նախագծերը կան, շինարարները կան, ժամկետները տրված են: Բոլոր շինարարական ընկերություններն արդեն սկսել են աշխատանքները: Սա  3 տարվա ծրագիր է, իսկ փողոցների վերանորոգումից հետո  քաղաքում շուրջ 11 հազար 500  լուսակետ էլ է տեղադրվելու»,- ասաց նա:

Քաղաքապետի խոսքով՝ ծրագրի առաջին փուլը կավարտվի  հունիսին, իսկ օգոստոսին նախատեսվում է  սկսել երկրորդ փուլը:

«Ամեն ինչ կանենք  կանոնակարգված՝ հնարավորինս  քիչ  անհանգստություններ պատճառելով բնակչությանը»-նշեց քաղաքապետը:

Սամվել Բալասանյանը նաև  տեղեկացրեց, որ այս պահին չկա նախագծային փոփոխության խնդիր,  դրանք  արդեն կատարվել են: Տվյալ փողոցներում կառուցվելու են ջրահեռացման համակարգեր, բոլոր վերգետնյա  համակարգերը  դառնալու են ստորգետնյա:

Խոսելով ժամկետների մասին՝ Սամվել Բալասանյանը տեղեկացրեց, որ յուրաքանչյուր կազմակերպություն աշխատանքներն իրականացնում է  պայմանագրով, և  ժամկետների խախտման դեպքում  տվյալ կազմակերպությունը կենթարկվի  տուգանքի:

Աշխատանքներն իրականացվում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջոցներով:

ՎԶԵԲ-ի ծրագիրը մեկնարկել է 2018 թվականին, առաջին փուլն ավարտվելու է 3 ամսից` հունիսին, երկրորդ փուլը սկսվելու է օգոստոսին, ավարտվելու է հաջորդ տարի հունիսին, այնուհետ մեկնարկելու է ծրագրի վերջին փուլը:ՎԶԵԲ-ի, Համաշխարհային բանկի, նաեւ համայնքային բյուջեի միջոցներով հիմնանորոգվելու է քաղաքի փողոցների ու հրապարակների 60 տոկոսը` շուրջ 40 կիլոմետր երկարություն

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica