close
Եղանակը Երևանում
20 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հլս 2019
USD1476.48
GBP1596.79
EUR1535.52
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տեղի ունեցավ Գոհար Մարտիկյանի «Ապրելու բանաձև» գրքի նոր հատորի շնորհանդեսը

Մշակույթ

20 Մարտի 2019, 17:38
 Տեղի ունեցավ Գոհար Մարտիկյանի «Ապրելու բանաձև»  գրքի նոր հատորի շնորհանդեսը

Այսօր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի Եղիշե Չարենցի անվան դահլիճում տեղի ունեցավ գրող, հրապարակախոս, Հանրային ռադիոյի լրագրող Գոհար Մարտիկյանի «Ապրելու բանաձև» գրքի 12-րդ հատորի շնորհանդեսը`նվիրված Հայաստանի Առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակին:

Գիրքը, հեղինակի խոսքով, ձոնված է 20-րդ դարավերջի հայ հերոսներից շատերին ու նրանց սխրանքի պատմությամբ սնված ու զորացած հայ անմահ հերոսների հիշատակին: «Ամեն հատոր իր առանձնահատկությունը, պատմությունը, հայի տեսակի մի նոր բացահայտումն ունի: Այս հատորում ամփոփված են Արցախյան ազատամարտի`Արարատի մարզի հերոսների պատմությունները: Ինձ համար այս մարզում բոլորովին այլ բացահայտումներ եղան: Ես զարմանում եմ հայի տեսակի հարատևության ու բազմատեսակության վրա ու այդ ամենի մեջ մի հավաքական կերպարի վրա եմ զարմանում, որում նորից վերընձյուղվելու, վերակենդանանալու ուժ կա»,- ասաց Գոհար Մարտիկյանը:

Գրող, հրապարակախոս Դավիթ Սարգսյանի կարծիքով` գիրքը եզակի ու բացառիկ հանրագիտարան է`իր գեղարվեստական, պատմագիտական բարձր արժանիքներով, ժանրային առանձնահատկություններով, որը դարձել է վիրավոր և հպարտ մոր նպատակը: «Գիրք` ի խորոց սրտի, որի դերն ու նշանակությունն, ըստ էության, կարող է գնահատվել ժամանակի հեռավորությունից, որպես ստեղծագործական մի ուրույն որակ, որպես մտահղացում և գրական հայտնություն, նորովի մեկնաբանությունների և նյութի հրամցման ինքնատիպ հորինվածք, որպիսին, նաև գրականության և լրագրության միաձուլվածքի վարպետությամբ, բնորոշ է միայն Գոհար Մարտիկյան գրողին, հրապարակախոսին, լրագրողին, համբերատար, միևնույն ժամանակ անհանգիստ քաղաքացուն և մարդուն`մեր գրականության մեջ, և միայն մեր գրականությանը`գոնե ինձ ծանոթ համաշխարհային արձակում»,- նշեց նա:

Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանն էլ հավելեց, որ 45.000 կմ2  տարածք ունեցող հայրենիքը  հաստատապես 145.000 կմունեցող հայրենիքի միջնաբերդն է:  «Այդ ճանապարհին Գոհար Մարտիկյանը գտել է ապրելու բանաձևը սերունդներին փոխանցելու ճիշտ կերպը»,- շեշտեց նա:

Ֆակուլտետի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Դավիթ Սարգսյանը, որն, ի դեպ, գրքի հեղինակի, ինչպես ինքն է ասում, «սանն է», նշում է, որ թեև բոլոր այն լրագրողները, որոնք այս կամ այն կերպ անդրադառնում են Արցախյան պատերազմի թեմային, արժանի են հարգանքի, բայց Մարտիկյանի հետ ոչ ոք համեմատելի չէ: «Նա չունի պաթոս և դեպրեսիա»,- ընդգծեց նա:

Գրքի տպագրումն իրականացվել է «Կանանց համապետական խորհուրդ» հասարակական կազմակերպության կողմից`  ՀՀ նախագահի աշխատակազմի տրամադրված դրամաշնորհի շրջանակում: 

Զարիֆը Վենեսուելայում է
20 Հուլիսի 2019, 10:30 Զարիֆը Վենեսուելայում է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica