close
Եղանակը Երևանում
23 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հլս 2019
USD1476.18
GBP1593.70
EUR1534.18
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պետությունը պետք է կամուրջ լինի մշակույթի ու պետական ֆոնդերի միջև. ռեժիսոր

Հասարակություն

20 Մարտի 2019, 17:19
 Պետությունը պետք է կամուրջ լինի մշակույթի ու պետական ֆոնդերի միջև. ռեժիսոր

Այսօր խորհրդարանում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը, որն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է, հանդիպում էր նախաձեռնել մշակութային գործիչների հետ: Խոսքի սկզբում նա ասաց, որ հանդիպման նպատակն է հասկանալ, թե, ըստ արվեստագետների ու մշակութային գործիչների, ինչպես և ինչ չափաբաժնով պետությունը պետք է օժանդակի արվեստին, մշակույթին: «Քննարկումների արդյունքում ուզում ենք հասկանալ, թե ինչպես պետությունը պետք է օգնի մշակույթին` առավել ներկայանալի դարձնելու համար թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանի սահմաններից դուրս: Այս հանդիպման իմաստը հենց դա է, որ, եթե հնարավոր է, կարողանանք գտնել այդ մոդելը»,- ասաց պատգամավորը:

Ռեժիսոր, բեմադրիչ Վահան Խաչատրյանն այն տեսակետին է, որ կարևոր է հասկանալ ոչ միայն պետության դերն ու նշանակությունը մշակույթի ոլորտում, այլև` մշակույթի մարդկանց դերը պետության մեջ, քանի որ մշակույթն ավելի լայն է, քան մեր պետությունը: Ըստ նրա` մշակույթի գործիչները, իհարկե, միշտ էլ հավելյալ ֆինանսավորման ու օժանդակության կարիք ունեն, բայց դրա համար կան միջազգային հիմնադրամներ ու ստարտափներ, որոնց օգնությամբ կարելի է մի շարք ծրագրեր իրականացնել:

«Ինչքան կարևոր է, որ մեր նկարիչները հաճախ ցուցադրվեն միջազգային հարթակներում: Դա ոչ միայն մշակույթի զարգացումը կխթանի, այլև կօգնի նաև տուրիզմի հարցում, Հայաստանն էլ ավելի ներկայանալի կդառնա: Պետությունը պետք է կամուրջ լինի մշակույթի ու միջազգային այդ ֆոնդերի միջև: Պետք է մարդ լինի կամ կառույց ստեղծվի, որ արվեստագետներին բացատրի, տեղեկացնի վերոնշյալ ֆոնդերի մասին ու համագործակցությունը կյանքի կոչի»,- մանրամասնեց ռեժիսորը:

Քանդակագործ Սարգիս Բաբայանն էլ պնդում է, որ այսօր մեր երկրում բացակայում է արվեստային մթնոլորտը: Հիշում է` մշակույթի գործիչներ-վարչապետ հանդիպման ժամանակ խնդրի մասին բարձրաձայնողներ եղան, թե արվեստի նկատմամբ հարգանքն ու սերը պետք է մանկապարտեզներից ներդնել, ինչին ինքը կողմ է` միանշանակ:

Նա էլ նույն կարծիքին է, որ պետությունը պետք է կարողանա հայ արվեստագետներին ներկայացնել միջազգային հարթակներում: «Պետք  է գտնել այդ մարդկանց: Հայաստանում եթե կան լուրջ համադրողներ, ապա նրանց պետք է ներգրավել այս գործում, նրանց, ովքեր խոսք ունեն տարբեր հարթակներում, ավելի լսելի է նրանց ձայնը, քան անհատ ստեղծագործողներինը: Եթե որևէ լուրջ համադրող գա ու աշխատի հայ արվեստագետների, մշակույթի գործիչների հետ, ապա դա կարող է հանգեցնել թե՛ այդ մարդկանց` միջազգային հարթակներում ճանաչում ձեռք բերելուն, թե՛ ստեղծագործությունների գնի աճին»,- իր տեսակետը հայտնեց քանդակագործը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica