close
Եղանակը Երևանում
23 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հլս 2019
USD1476.18
GBP1593.70
EUR1534.18
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով տներ են փլուզվել

Տարածաշրջան

20 Մարտի 2019, 17:26
 Թուրքիայում երկրաշարժի հետևանքով տներ են փլուզվել

Թուրքիայում այսօր` ժամը 09:38 –ի սահմաններում, տեղի է ունեցել 5.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Նախապես Եվրոպայի երկրաշարժների հետազոտության կենտրոնը հաղորդել էր 6.4 մագնիտուդով երկրաշարժի մասին:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Դենիզլի նահանգում: Երկրաշարժից հետո տեղի է ունեցել 28 ցնցում ևս: Ցնցումները զգացվել են Իզմիրում, Անթալիայում, Այդընում, Բուդուրում. հաղորդում է BBC-ի թուրքական ծառայությունը:

Երկրաշարժի հետևանքով Դենիզլի նահանգի Աջըփայամ գավառում  մոտ 50 տուն է փլուզվել, ինչի հետևանքով 3 մարդ վիրավորվել է: Փլուզումների հետևանքով նաև հրդեհներ են բռնկվել:

Առավոտյան ժամերին Դենիզլիում և հարակից նահանգներում դասերը դադարեցվել են, բազմաթիվ շենքերում տեղի են ունեցել տարհանումներ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica