close
Եղանակը Երևանում
23 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հլս 2019
USD1476.18
GBP1593.70
EUR1534.18
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ-ն առաջին անգամ թեկնածու է առաջադրել ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրենի պաշտոնի համար

Հասարակություն

20 Մարտի 2019, 16:29
 ՀՀ-ն առաջին անգամ թեկնածու է առաջադրել ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրենի պաշտոնի համար

Հայաստանն առաջին անգամ թեկնածու է առաջադրել Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրենի պաշտոնի համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում  տեղեկացրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Հպարտ եմ տեղեկացնել, որ մեր երկիրը իր պատմության մեջ առաջին անգամ թեկնածու է ներկայացրել Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրենի պաշտոնի համար (53 երկիր)։ Պարոն Թաթուլ Հակոբյանը ունի անհրաժեշտ բոլոր գիտելիքները, հմտությունները եւ փորձը մեր տարածաշրջանի համար այդ կարեւոր կառույցը ղեկավարելու համար»,- գրել նա: 
 
Հավելենք, որ Թաթուլ Հակոբյանը 2000-2010 թվականներին զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը: 2011-2013 թթ.աշխատել է Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանային գրասենյակում (Կոպենհագեն)՝ որպես խորհրդատու հանրային առողջապահության հարցերով: 2013-2016 թթ. Հայաստանի Հանրապետությունում եղել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչը։ 2016-2017 թվականներին՝ Ռուսաստանի Դաշնությունում ԱՀԿ ներկայացուցչի տեղակալ, 2017 թ. հուլիսի 1-ից ԱՀԿ ներկայացուցիչն է Սլովակիայում:
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica